Հասարակություն

Այսօր կառավարությունում

hasmikdilanyan
Կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ սոցիալական վճարը պարտադիր կդառնա ոչ թե 2017-ի, այլ՝ 2018-ի հուլիսի մեկից հայտարարությունն այսօր օրենսդրությամբ կամրագրվի: Նիստի օրակարգում ներառված է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի համաձայն, ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը կերկարաձգվի մինչև 2018թ. հուլիսի 1-ը: Ըստ նախնական գնահատականի` հարկային օրենսդրության էական փոփոխություններն նախատեսվում է ավարտին հասցնել 2017թ. վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ: Նախնական գնահատականի համաձայն` վերոնշյալ աշխատանքները կավարտվեն 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում, ուստի հետաձգման անհրաժեշտություն է առաջացել:

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք,որոնք բնակվում են մայրաքաղաքի Շիրակի փողոց 2ա հասցեում գտնվող թիվ 7 և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում, հնարավորություն կստանան օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:

Դվին հյուրանոցային համալիրի ներդրումային ծրագիրը կառավարության այսօրվա նիստի օրակարգում է: Իրականացնողը «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունն է: Հյուրանոցային համալիրի վերակառուցման ու ներդրումային ծրագիրը կավարտվի 2019թ: Արդյունքում խորհրդային տարիների միջին դասի հյուրանոցը կդառնա է Երևան քաղաքի ամենաշքեղ հինգաստղանի հյուրանոցը: հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը կներկայացնի իրենից բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերևի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար: Կառուցվելու են մոտ 330 ստորգետնյա և առնվազն 50 վերգետնյա ավտոկայանատեղի: ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է առնվազն 400 նոր աշխատատեղի ստեղծում:

ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել ՀՀ կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Գործադիրի գնահատմամբ՝ մակրոտնտեսական ﬕջավայրի զարգացուﬓերի գնահատականներն ընդհանուր առմամբ համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին: Կառավարության եզրակացության համաձայն, կարելի է արձանագրել, որ ՀՀ ԿԲ 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրում նկարագրված իրական հատվածի ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտների զարգացուﬓերն ունեն որոշակի հավակնոտություն, իսկ ցածր գնաճի նպատակադրման ﬕջոցով ներկայացվում է, որ ﬕ կողﬕց` հնարավոր կլինի նվազեցնել գնաճային սպասուﬓերը, իսկ մյուս կողﬕց` կբարձրանա երկրի արտաքին մրցունակությունը: ՀՀ ԿԲ 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի հիﬓական ուղղությունը հանգում է 2016 թվականի համար ցածր գնաճ խարսխելով գնաճային սպասուﬓերը նվազեցնելուն: ՀՀ կառավարությունը, կարևորելով մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացումը, հարկաբյուջետային կարճաժամկետ և ﬕջնաժամկետ ծրագրերում նպատակադրում է ՀՀ ԿԲ-ի կողﬕց ընդունված գնաճի եկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշ: ՀՀ ԿԲ պետք է հետամուտ լինի գների կայունության ապահովմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button