Հասարակություն

ՄԻԵԴ- ում Ադրբեջանի դեմ նոր գանգատների նախապատրաստումը շարունակվում է

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ ներկայացրած իրավաբան-իրավապաշտպանների խումբը շարունակում է ադրբեջանական զինված ուժերի կողմից զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների և խաղաղ բնակչության իրավունքների պարբերական խախտումների վերաբերյալ նոր գանգատների նախապատրաստումը, հայտնում է խմբի անդամ Արտակ Զեյլանյանը։

Նախաձեռնված իրավական ընթացակարգերն առանձնահատուկ են և բարդ, ունեն տևական բնույթ, իսկ գանգատների քանակն աճի միտում ունի` քանի որ   պաշտպանության ենթակա խմբերի շրջանակը շարունակում է ընդլայնվել:

Իրավաբան-իրավապաշտպանների խումբն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր մասնավոր անձանց և կազմակերպություններին, որոնք գնահատելով գործընթացի կարևորությունը և նշանակությունը, իրենց մասնագիտական  և նյութական աջակցությունն են ցուցաբերում ադրբեջանական ագրեսիայի զոհերի իրավունքների պաշտպանության կազմակերպմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button