Հասարակություն

Թող հաղթանակը կերտվի սպառազինությամբ, ոչ թե զինվորի միս ու արյամբ

alisagevorgyan
Բանակում, թե բանակի թիկունքում, պատերազմի ժամանակ կնոջ դերը չափազանց կարևոր է. Արցախյան պատերզմի մասնակից, գնդապետ Աիդա Սերոբյանի համոզմամբ կինն իր ներկայությամբ քաջություն ու նաև կազմակերպվածություն է հաղորդում տղամարդկանց: Ոմանց համոզմամբ էլ կնոջ կարևորագույն առաքելությունը հայրենիքին նվիրված զինվոր ծնելն ու դաստիարակելն է:

 

 

«Պատերազմում կնոջ դերը շատ մեծ է». «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանն անձնական փորձով է սա հասկացել:«Մարտում ամենավախկոտ տղամարդն անգամ առյուծ է կտրում, երբ կողքին զենքը ձեռքին մարտնչող կին է տեսնում»,-ասում է գնդապետ Սերոբյանը:

«Ժամը վեցի մարտից առաջ ժամը հինգին արդեն ոտքի վրա էի, լվացվում էի, հարդարվում, անպայման շրթներկ քսում, հետո միայն զենքս վերցնում ու գնում մարտի». Աիդա Սերոբյանի համոզմամբ՝ կնոջ կարգապահությունը վարակիչ է դառնում նաև տղամարդկանց համար, ինչը պատերազմում չափազանց կարևոր է: «Բոլոր դեպքերում կինը կին է մնում»,-ասում է ազատամարտիկը:

Բանակում, թե բանակի թիկունքում, «Մայր Մանե»  հասարակական կազմակերպության նախագահ  Մանուշակ Ստեփանյանի համոզմամք կնոջ դերը երկուստեք կարևոր է: «Երեք զավակ ունեմ, երեքն էլ հայրենիքինն են, մեկն այս պահին Նոյեմբերյանի զորամասում է ծառայում: Մեր տղաները ոգեշնչման կարիք չունեն, իրենք են  մեզ ոգեշնչում, երբ այցելում ենք, բայց ցանկանում եմ, որ հաղթնակները նրանց  միս ու արյամբ չկերտվեն, այլ սպառազինությամբ»,- տիկին Մանուշակի ցանկությունն է, ով ոչ մի կերպ չի  ընդունում քառօրյա պատերազմ ձվակերպումը:

«Դա պատերզամ չէր, այլ ահաբեկչություն, որը պետք է համարժեք գնահատական ստանա միջազգային ատյաններում»,-ասում է: Քառօրյա պատերզմ ձևակերպման հարցում վերապահումներ ունի նաև «Աջակցենք սահմանամերձ բնակավարյրեին» նախաձեռնության համակարգող Սոֆյա Հովսեփյանը: «Շուրջ 2.5 տասնամյակ մենք չավարտվող պատերզամի մեջ ենք, որտեղ կորուստներ ենք ունեցել, բայց կարևոր բան ենք ձեռք բերել»,-ասում է մասնագիտությամբ հոգեբան Սոֆյա Հովսեփյանը:

Հոգեբանին զարմացրել է ապրիլյան պատերազմում զավակներ կորցրած ընտանիքներում տիրող հոգեվիճակը՝ կորցրել եմ զավակիս, բայց փոխարենն ունեմ հայրենիք: «Այս հոգեվիճակով ու մտածողությամբ բոլորս պիտի ապրենք»,-ասում է Սոֆյան, իսկ նրան լրացնում է հինգ զավակների մայր, այս պահին նաև Արցախում ծառայող զինծառայողի  մայր Մարգարիտա Հովսեփյանը. «Չի կարող ազգի մի մասը մտածել հայրենիքի գոյությունը պահպանելու, իսկ մյուս մասը սեփական ունեցվածքն ու ձեռքբերումները փրկելու մասին»:

Ցուցադրել ավելի
Back to top button