Մշակույթ

«Արմմոնոյի» բոլոր հյուրերը եկան՝ շեշտելով՝ այս օրերին ցանկանում են լինել մեր կողքին

sonahakobyan

Ավարտվել է «Արմմոնո-2016» միջազգային 14-րդ ամենամյա փառատոնը: Ապրիլի 29-ից մայիսի 3-ը ցուցադրվել են 26 ներկայացումներ, մեկը մյուսից լավը՝ լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը: Փառատոնն անցկացվել է մեր երկրի համար բավականին դժվարին ժամանակաշրջանում, երբ շփման գծում իրավիճակը լարված է: Մեր հյուրերից որևէ մեկը մեզ չմերժեց, բոլորը եկան: Նրանք ընդգծում էին, որ ուզում են այս օրերին լինել մեր կողքին, և դա մեզ ուժ տվեց՝ իր հերթին նշել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Փառատոնն անցակցվել է անկախության 25- ամյակի շրջանակներում: Անկախության հոբելյանին էր նվիրված  նաև <Ախթամար> լարային քառյակի համերգային ծրագիրը, որը կմեկնարկի վաղվանից: Ֆրանսիայից ժամանած խումբը համերգներ կունենա Գյումրիում, Ջերմուկում և Երևանում:

 

Լարային քառյակի ստեղծումը հազվադեպ բան չէ, առավել ևս Բրյուսելի Թագավորական ակադեմիայի նման հեղինակավոր երաժշտական հաստատությունում: Շատ ավելի դժվա է կարճ ժամանակահատվածում նման խմբի անվանի դառնալն ու մասնագիտական շրջանակներում պահանջարկ ունենալը:

«Ախթամար» լարային քառյակի նվագացանկում Կոմիտասի խաղերն են, որոնք դարձել են քառյակի այցեքարտը: Թերևս հենց դրանով է բացատրվում երիտասարդ խմբի հայկական լեգենդի վրա հիմնված անվանումը:  Յուրաքանչյուր համերգի ժամանակ նրանք կատարում են Կոմիտասի ստեղծագործություններից: Նորաստեղծ խումբը, որի կազմում աշխարհի տարբեր ծայրերում ապրող երաժիշտներ են, այժմ իր համերգային ծրագրով Հայաստանում է:

Լարային քառյակն ունենալու է 3 համերգ՝ Գյումրիում, Ջերմուկում և Երևանում: Դրանք նվիրված են Հայաստանի անկախության 25-ամյակին՝ լրագրողների հետ զրույցում նշեց «Կադանս» երաժշտական կենտրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նիկա Բաբայանը:

Նշենք, որ Գյումրիում համերգը կայանալու է վաղը, Ջերմուկում՝ մայիսի 7-ին, Երևանում՝ մայիսի 11-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Համերգներին հնչելու է Էժենի Ալեսյանի, Կոմիտասի, Հայդենի, Շուբերտի ստեղծագործություններից:

Ի դեպ՝ անկախության 25 ամյակին էր նվիրված նաև օրերս անցկացված «Արմմոնո-2016» միջազգային 14-րդ փառատոնը:Միջոցառման շրջանակներում այս տարի ցուցադրվեցին բազմատեսակ մոնոներկայացումներ, մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ, ընդհանուր առմամբ՝ 26 ներկայացում: Ներկայացումներ, որոնք մեկը մյուսից լավն էին՝ նկատում է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը: Հայաստանցի մասնակիցների խաղը որևէ բանով չէր զիջում օտարազգի արտիստների ներկայացումներին՝ ասում է:

Այս տարի փառաիոնի փակման միջոցառումբը բավականին զուսպ էր։ Հաշվի է առնվել, որ այս տարվա փառատոնն անցկացվեց մեր երկրի համար բավականին դժվարին ժամանակաշրջանում, երբ շփման գծում իրավիճակը լարված է՝ պարզաբանեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

Ցանկացած փառատոն ոչ միայն տոն է, այլև մեծ և պատասխանատու աշխատանք թե բեմադրիչների, թե հանդիսատեսի և թե այլ հյուրերի համար, ովքեր փառատոնը դիտելով ծանոթանում են նաև մեր հայ բեմադրիչների և դերասանների աշխատանքին: Այս առումով բացառություն չէր նաև «Արմմոնո» միջազգային 14-րդ փառատոնը: Մարիաննա Մխիթարյանը հայտնեց, որ փառատոնի շրջանակում հանդես եկած հայ դերասաններից շատերն  արդեն տարբեր երկրներից  հրավերներ են ստացել:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button