ԿարևորՔաղաքական

Ոչինչ աննկատ չի մնում. ՊՆ խոսնակը՝ ադրբեջանական զինուժի կուտակման մասին (լրացված)

տեղադրվել է ժամը 13։47- ին
լրացվել է ժամը 18։09- ին

alisagevorgyan

«Պաշտոնանկությունների պատճառը պաշտպանության նախարարությունը չի կարող մեկնաբանել, որովհետև  զինվորականներն իրավունք չունեն պաշտոնանկությունների, ինչպես  նաև նշանակումների մասին մեկնաբանություններ տալ»,-  անդրադառնալով ՊՆ-ում վերջին պաշտոնանկությունների վերաբերյալ լրագրողների հարցին այսօր նշել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  Նա անդրադարձել է նաև շփման գծում ադրբեջանական զինուժի մեծ կուտակումներին  ու լրագրողներին հուզող մի շարք այլ հարցերի։

 

«Ինչ է որոշել հակառակորդը  այս պահին՝ դժվար է հստակ գնահատական տալ, կարևորն այն է, որ ՊԲ- ն հետախուզական բոլոր միջոցներով  այդ ամենը տեսնում է, հետևում և, ինչ որ առումով, անգամ կանխարգելիչ տեղեկատվություն տարածում, որ ոչինչ աննկատ չի մնում»,- անդրադառնալով շփման գծում ադրբեջանական զինուժի մեծ կուտակումներին՝ ասում  է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է զորահավաքի մասին շրջանառվող լուրերին՝ ՊՆ մամուլի խոսնակը նկատում է.«ՀՀ-ում զորահավաքի մասին խոսք լինել չի կարող, եթե այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել»։ Այսպես ասած շրջանառվող լուրերից, տարածված տեղեկություններից Արծրուն Հովհանիսյանը հորդորում է հնարավորիս զերծ մնալ, զերծ մնալ հատկապես կորցրած ու հետ բերած տարածքների շուրջ խոսակցություններից  ու սոցցանցային քննարկումներից, որովհետև դրանք ի վերջո «ռազմական գաղտնիք» հասկացողությանն առնչվող թեմաներ են:

«Երկրում պատերազմ է ժողովուրդ». ոչ այնքան պաշտոնական համատեքստում,  այնուամենայնիվ հիշեցնում է Արծրուն Հովհաննիսյանը: Թերևս հենց այս պատճառով  հստակ ձևակերպումներից  զերծ են մնում ակումբավարի այն հարցադրումները, թե ինչպես ու ինչով ենք հակադարձելու  Ադրբեջանի գերհզոր զինատեսակներին ագրեսիայի կրկնության դեպքում։

ՊՆ- ում վերջին պաշտոնանկությունների վերաբերյալ ևս Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունները հակիրճ էին. «Գերագույն գլխավոր հրամանատարն իր մասով տվել է մեկնաբանություն, ավելին ասել չեմ կարող»։ Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված քննադատություններին ՝ զինվորների անձրևանոցների, գիշերային լուսարձակող սարքերի, անհրաժեշտ այլ պարագաների  բացակայության մասին, Հովհաննիսյանն ասում է՝ ԶՈւ չկա ոչ անձեւանոցի, ոչ սնունդի, ոչ հագուստի, ոչ էլ զենքի խնդիր։

«Մեր զորքն այսօր վստահ է, որովհետեւ հաղթած բանակի զորք է»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանն ու հորդորում՝ անձրևանոցների ու նման այլ թենաների շահարկման փոխարեն  անդրադառնալ  մեր հերոս տղաներին ու նրանց  աննախադեպ հերոսական պատմություններին, որոնցով լի էր ապրիլյան քառօրյա ու նաև այսօր շարունակվող պատերազմը:

Ցուցադրել ավելի
Back to top button