ԿարևորՔաղաքական

Կայացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Բակո Սահակյանի հանդիպումը (լրացված)

Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը եւ նրանց դերակատարությունը  մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում:

Հանդիպումից հետո լրագրողներին ՀՀ առաջին նախագահն ասել է, որ քննարկվել են այն հարցերը, որոնք այս օրերին հուզում են բոլորին:  Ճեպազրույցից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը շրջել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։

Ցուցադրել ավելի
Back to top button