Հասարակություն

Ինչպես տեղեկատվություն ստանալ կառավարությունից. այսօր Մամուլի ազատության օրն է

sonahakobyan

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել  «Ինչպես տեղեկատվություն ստանալ կառավարությունից» մասնագիտական գիրք-ուղեցույցի շնորհանդեսը: Ուղեցույցը կազմվել և տպագրվել է «Հետք» ինտերնետային թերթի խմբագրության կողմից: Այն նախատեսված է ինչպես գործող լրագրողների, այնպես էլ ուսանողների համար: Պատահական չէ, որ ձեռնարկի շնորհանդեսի համար ընտրվել է Մամուլի ազատության միջազգային օրը:

 

«Հետաքննող լրագրողներ» հկ կողմից լրագրողների համար թարգմանվել, տեղայնացվել և հրատարակվել է «Ինչպես տեղեկատվություն ստանալ կառավարությունից» մասնագիտական գիրք- ուղեցույցը: Օրինական ճանապարհով տեղեկատվություն ստանալու ձեռնարկի նպատակն է օգնել լրագրողներին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

Սա եվրոպական երկրներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող տեղեկատվության մատչելիության օրենքների ուղեցույցն է՝ շնորհանդեսին նշեց «Հետք»-ի խմբագրի տեղակալ Լիանա Սայադյանը: Ի դեպ՝ պատահական չէ, որ ձեռնարկի շնորհանդեսի համար ընտրվել է Մամուլի ազատության միջազգային օրը:Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Լիանա Սայադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ եթե տարածաշրջանի երկրների համեմատությամբ Հայաստանում մամուլի ազատությունը անհամեմատ շահեկան վիճակում է, ապա եվրոպական երկրների հետ համեմատվելիս Հայաստանը դեռ անելիքներ ունի։

«Ինչպես տեղեկատվություն ստանալ կառավարությունից» ձեռնարկը, ի դեպ, նախատեսված է ինչպես գործող լրագրողների, այնպես էլ ուսանողների համար: «Ռադիոլուրը» նաև ապագա լրագրողներից հետաքրքրվեց, թե ինչ են մտածում մեր հանրապետությունում մամուլի ազատության մասին:

Նշենք, որ «Ինչպես տեղեկատվություն ստանալ կառավարությունից» մասնագիտական ուղեցույցը հրատարակվել է 100 օրինակով: Քանի որ ձեռնարկի նախատեսված չէ վաճառքի համար,  ուղեցույցի զգալի տպաքանակը «Հետաքննող լրագրողներ» հկ- ն նվիրեց մայր բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետին:

Ցուցադրել ավելի
Back to top button