Միջազգային

Թուրքիան չեղյալ է համարում վիզային ռեժիմը ԵՄ երկրների համար

Թուրքիայի կառավարությունը որոշել է չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար։ Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակված տեղեկության համաձայն՝ որոշումն ուժի մեջ կմտնի Թուրքիայի քաղաքացիներին Շենգենյան գոտի առանց վիզայի մուտք գործելու իրավունք տրամադրելու հետ միաժամանակ։ Որոշումը կայացվել է «Օտարերկրացիների և միջազգային պաշտպանության մասին» օրենքի հիման վրա։

Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի չեղարկումը ԵՄ- ի և Անկարայի միջև մարտին կնքված համաձայնագրի դրույթներից  է, համաձայն որի Թուրքիայի տարածքով Հունաստան անցած բոլոր ապօրինի ներգաղթյալները վերադարձվելու են Թուրքիա, իսկ նրանց փոխարեն սիրիացի օրինական փախստականներն են անցնելու։ Այդ համաձայնագրով Թուրքիան ևս 3 մլրդ եվրո էր ստանալու։

Ցուցադրել ավելի
Back to top button