Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանը ծննդյան 80­ամյակի առթիվ շնորհավորել է Ռադիկ Մարտիրոսյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 1­ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 80 ­ամյակի առթիվ:

ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում ռադիոֆիզիկայի զարգացման ասպարեզում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական ու մանկավարժական գործունեությունը: Տարիներ շարունակ ղեկավարելով Երևանի պետական համալսարանը, այնուհետև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան՝ Ձեր նշանակալի նպաստն եք բերում մեր երկրում կրթության և գիտության կազմակերպման կարևորագույն գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ ուժ ու եռանդ և հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության մեջ»։

Ցուցադրել ավելի
Back to top button