Հասարակություն

Ավերված բնակավայրերն ու մարտակերտցիների անկոտրում ոգին (լուսանկարներ)

arminegevorgyan
Մարտակերտի արվեստի դպրոցի համերգային դալիճի դաշնամուրի հնչյունները արդեն մի քանի օր է լռել են: Հակառակորդը ապրիլի 26-ի լույս 27 –ի գիշերը կրկին հրետակոծել էր քաղաքը: Հիմնովին վնասվել է արվեստի դպրոցը, որը տեղակայված է քաղաքապետարանի շենքում: Վնասվել է նաև քաղաքապետարանի շենքը, ևս հինգ տուն, երկու մեծ խանութներ: Մեր այցելության պահին քաղաքապետարանի աշխատակիցները արդեն մաքրման աշխատանքներ էին կատարում:

 

Երբ լույսը բացվում է, սկում ենք զանգել մեկս մյուսին՝ իմանալու, թե ում տուն է վնասվել, ինչքան է վնասվել ու ինչպես: Որից հետո սկում ենք արդեն մաքրման աշխատանքերը:

Քաղաքի կենտրոնում է գտնվում մսամթերքի ու բանջարեղենի մեծ խանութը, որը ամբողջությամբ ավերվել է: Խանութի տերը Գեղամ Ջավադյանը պատմում է, որ վերջին հաճախորդին ճանապարհեց ու արդեն պատրաստվում էր հաշվարկ կատարել, երբ սկսվեց կրակոցը: Ամբողջ խանութից մնացել էր միայն մեծ գովազդային ցուցապաստառը :

Մարտակերտի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ռադիկ Առուշանյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ վերջին երեք օրում բացահայտ հրետակոծության են ենթարկվում շրջական սահմանամերձ գյուղերը, ինչպես նաև շրջկենտրոն՝ Մարտակերտը: Կան մեծ քանակությամբ ավերածություններ՝ հինգ տուն հիմնովին ավերվել են, տասնյակ տներ էլ՝ մասնակի: Հիմնովին ավերված տներից մեկն էլ Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանին էր:

Քաղաքի ճարտարապետ Հովհաննես Գյուրջյանի հետ ուղևորվում ենք այն թաղամասերը, որտեղ հիմնովին տները ավերվել էին: Ռադիկ Առուշանյանն ասում է, Հովահաննեսին հազիվ են  կարողացել համոզել, որ դիրքերից երկու օրով իջնի, որպեսզի քաղաքում կատարված վնասի չափերը հաշվարկեն ու մի շարք գործեր առաջ տանեն:

Արդեն Մարտակերտից ուզում ենք դուրս գալ, երբ բակում տեսնում ենք 1.5 տարեկան Նարեկին, ով տատիկի հետ դուրս էր եկել զբոսնելու: Սակայն Հյուսնոցների ընտանիքը մինչ մեր հարցերին պատասխանելը ու պատերազմի մասին խոսելը տուն են հրավիրումում: Հյուսնեցների տան տղամարդիկ այս պահին սահմանում են՝ ապահովելու փոքրիկ Նարեկի ու բոլորիս խաղաղությունը:

Back to top button