Տնտեսական

Brent նավթի գինը գերազանցել է 48 դոլարը

Brent նավթի մեկ բարելի գինը լոնդոնյան ICE բորսայում գերազանցել է 48 դոլարը և այժմ արժե 48.01 դոլար։ Այս մասին են վկայում առևտրային հարթակի տվյալները։ Նման բան տեղի է ունենում անցած տարվա նոյեմբերից ի վեր առաջին անգամ։

WTI թեթև նավթի գինն իր հերթին գերազանցել է 46 դոլարը՝ հայտնում է BBC-ն։

Ավելի վաղ Համաշխարհային բանկը բարձրացրել էր 2016 թվականի համար նավթի գնի իր կանխատեսումը՝ 37-ից հասցնելով 41 դոլարի։ Կանխատեսումը բարձրացվել էր շուկայում տրամադրություների բարելավման և դոլարի թուլացման ֆոնին։

Ցուցադրել ավելի
Back to top button