ԿարևորՏեսանյութՔաղաքական

Պատրաստ ենք հակահարված տալու. ԼՂՀ նախագահի հարցազրույցը (տեսանյութ)

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունել էին Ստեփանակերտը ռմբակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած հայտարարությունը եւ պատրաստվել նման զարգազման դեպքում հակահարված տալու: Այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը  եւ «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ընդունել ենք այդ հայտարարությունը եւ անհապաղ պատրաստվել ենք նման զարգացման: Կասկածի առնել նրանց նպատակները, կնշանակի մենք շարունակում ենք մնալ մոլորված վիճակում: Դպրոցում սպանված մեր երեխան, մեր գլխատված տղաների մարմինննրը, իրենց բնակարանում գնդակահարված մեր 90-ամյա ծնողները եւ մյուս վայրագությունները փաստում են, որ նրանք հերթական անգամ գալիս էին գլխատելու մեզ բոլորիս, հոշոտելու  մեր նախնիների գերեզմանները, բռնաբարելու մեր կանանց եւ քույրերին: Հետեւաբար գտնում եմ, որ մենք պարտավոր ենք համարժեք որակումներ տալ նրանց գործողություններին, մեր հետագա բոլոր միջոցառումները իրականացնել այդ դաժան ճշմարտությունից ելնելով»,- ասել է Բակո Սահակյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button