Քաղաքական

Շ. Քոչարյան. Ցեղասպանությունից 100 տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Թուրքիայի նախագահի հայտարարությունը համարում է խոստովանություն առ այն, որ «Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել: Թուրքիայի նախագահը փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայության կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարություն»։

«Ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանը նման չէ ոչ հարևան պետություններին, ոչ էլ Ուկրաինային: Մնում է ավելացնել, որ Ադրբեջանը իր այլատյացությամբ, ապակայունության և արյունահեղության ալիք տարածելու մոլուցքով ու ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ:

Թե Անկարայի, թե Բաքվի նմանատիպ ջղաձիգ հայտարարություններն արտահայտությունն են իրենց ռասիստական քաղաքականության արդյունքում միջազգային ասպարեզում խորը մեկուսացման մեջ հայտնվելու սարսափի»,- ասել է Շավարշ Քոչարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button