Քաղաքական

Թյոբորն Յագլանդը՝ սառեցված հակամարտությունների «հալոցք»-ի մասին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հրապարակել է Եվրոպայում մարդու իրավունքների 2015թ-ի իր զեկույցը։ Գլխավոր քարտուղարը զեկույցում նշում է, որ ամբողջ մայրցամաքում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են: Թորբյորն Յագլանդըն իր զեկույցի առաջին իսկ տողերում գրում է. «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին վերսկսումը մեզ հիշեցրեց, թե որքան արագ կարող են սառեցված հակամարտություները հալվել»:

Զեկույցում գլխավոր քարտուղարը Հայաստանին անդրադարձել է դատական համակարգի, սահմանադրական բարեփոխումների և սոցիալական իրավուքների համատեքստում։ Նա նշում է, որ Հայաստանը ներկայացրել է լայն բարեփոխումներ՝ քրեականացնելով դատավորի վրա ազդելու փորձերը և սահմանել դատավորի համար պարտավորություն՝ հաղորդել նման դեպքերի մասին, սակայն շարունակվում են այն զեկույցները, որ դատական համակարգը գործնականում անկախ չէ։ Հավաքների ազատության հետ կապված նշվում է, որ որոշ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, դեռևս չկան արդյունավետ միջոցներ՝ իրավապահների կողմից հավաքների ազատության իրավունքի խախտումների դեմ։

Ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հետ կապված նշվում է, որ Հայաստանում 2015-ի դեկեմբերին տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, որով մեծանում է խորհրդարանի դերը։ Այս քայլը, ինչպես նշվում է Յագլանդի զեկույցում, կարող է հանգեցնել առավել ընդգրկուն քաղաքական գործընթացի, սակայն ժողովրդավարական մշակույթը և քաղաքացիական հասարակության հետ  երկխոսությունը շարունակում է մնալ թույլ այս ողջ վճռորոշ բարեփոխումների ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button