Միջազգային

Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրը ռազմական լուծում չունի՝ ասում է Վրաստանի վարչապետը

Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ կապված տարածքային վեճերի ռազմական լուծում գոյություն չունի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:«Կարծում եմ՝ պրագմատիկ մոտեցումն աշխատում է, որովհետեւ մեզ հաջողվել է խուսափել Վրաստանի անվտանգության հետ կապված իրադրության հետագա վատացումից: Մեզ հարկավոր է կառուցողական լինել, որպեսզի մեր հարեւաններին չհրահրենք նոր հակամարտությունների, որովհետեւ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի, օկուպացիայի հետ կապված մեր խնդիրների ռազմական լուծում չկա»,- նշել է նա:

Կվիրիկաշվիլիի խոսքով՝ այժմ Թբիլիսին հնարավորություն ունի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների եւ Վրաստանի վարչապետի գրասենյակի միջոցով: «Մենք պետք է պահպանենք այդ ձեւաչափերը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կվիրիկաշվիլին նաեւ ընդգծել է, որ այժմ երկրի իշխանությունները աշխատում են Վրաստանն «ավելի գրավիչ» դարձնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button