Հասարակություն

Այս գիշեր վիրավորվել է 3 զինծառայող, 1- ի վիճակը ծանր է

aidaavetisyan

Քառօրյա պատերազմից հետո  երկկողմ զինադադարի պայմանավորվածությունն Ադրբեջանը շարունակում է խախտել և ինտեսնսիվ հրետակոծության տակ է պահում նաև  խաղաղ բնակավայրերը:  Այս գիշեր շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից իրականացված  գործողությունների  հետևաքնով հայկական կողմն ունեցել է մեկ զոհ եւ երեք վիրավոր։ Նրանցից մեկի վիճակը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը գնահատել է ծանր։

 

Ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է  125 վիրավոր, որոնցից 87- ն արդեն վերադարձել են  ծառայության։ Վտրավորներից երկուսը մահացել են Մարտակերտի զինվորական հոսպիտալում:  Ըստ  ՀՀ ԶՈւ ռազմաբժշկակական վարչության պետ Կամավոր Խաչատրյանի, դրանք կյանքի հետ անհամատեղելի դեպքեր են եղել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 1- ից մինչ օրս մահացել է վիրավորներից 5- ը, որոնցից երեքը պայմանավորված է եղել  հետվիրահատական բարդություններով:

Ծայրահեղ ծանր վիճակում են երեք զինծառայող, որից երկուսը բուժում են ստանում Էրեբունի ԲԿ- ում, իսկ մեկը զինվորական կենտրոնական հոսպիտալում: Նրանք  ստացել են գլխուղեղի և ողնաշարի վնասվածք:  Հոսպիտալային մահվան քիչ դեպքերը ռազմաբժշկական ծառայության արդյունավետ  և օպերատիվ աշխատանքի արդյունք են՝ ասում է  ռազմաբժշկական վարչության պետն ու հավելում՝ ճիշտ կազմակերպված աշխատանքի արդյունքում  նվազեցրել են նաև  հաշմանդամության հավանականությունը:

Այժմ էլ հակառակորդը շարունակում է խախտել  հրադադարը՝ հրետակոծելով  նաև  խախաղ բնակավայրերը։ Արդյունքում ունեցել ենք ևս  34 վիրավոր, որոնք բոլորն էլ վիրահատվել են: Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունների արդյունքում, հայկական կողմն ունեցել է 3 վիրավոր, որոնցից մեկի վիճակը Կամավոր Խաչատրյանը գնահատեց ծանր:

Զու ռազմաբժշկական վարչության պետը վիրավորների հաշմանդամության կարգի վերաբերյալ  խոսելը վաղ համարեց, քանի որ այն կհաստատվի վերջնական ապաքինումից հետո: Գլխուղեղի և ողնաշարի վնասվածքով 5 վիրավոր կա, որոնց դեպքում  նույնպես  վաղ համարեց գնահատականներ տալ:

ՀՀ-ում  վիրավորներին հետագայում համապատասխան բուժմամբ  ապահովել չկարողանալու դեպքում, կառավարության որոշմամբ նրանց բուժումն արտերկրի լավագույն բուժհասատատություններում  կազմակերպվելու է  պետական բյուջեի միջոցներով՝ վստահեցրեց Կամավոր Խաչատրյանը, սակայն նշեց, որ նման քայլ դեռևս  չի նախատեսվում:

Ցուցադրել ավելի
Back to top button