Վերլուծական

Քառօրյա պատերազմն Ադրբեջանին ցույց տվեց լայնամաստշտաբ պատերազմի գինը

karenghazaryan
«Կովկաս» ինստիտուտի փոխտնորեն Սերգեյ Մինասյանը, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ  անդրադառնալով առաջնագծում տիրող վիճակին, նշել է՝ ավելի քան կանխատեսելի էր, որ 4-օրյա պատերազմից հետո, դժվար թե, շատ արագ ձեւով իրավիճակը կայունացվի: Նա հասկանալի է համարել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձելու է պահպանել լարվածությունը՝ չհասնելով սպասված ռազմական հաջողություններին, նաեւ շարունակելու է ռազմական սպառնալիքի գործոնը որպես քաղաքական ռեսուրս օգտագործել՝ միակողմանի չեղյալ հայտարարելով 94-ին կնքված զինադադարի պայմանագրերը: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե նույնիսկ ադրբեջանում կան ինչ-որ իլյուզիաներ, որ այս իրադարձությունների արդյունքում հնարավոր է, որ հայկական կողմերը գնան ինչ-որ միակողմանի զիջումների, ապա դա ավելի քան ոչ իրատեսական է:

 

Կգնա՞ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողոթյունների. «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ապրիլյան իրադարձությունները Ադրբեջանին ցույց են տվել, որ իրական լայնամասշտաբ պատերազմի գինը չափազանց մեծ է ու չափազանց վտանգավոր: Ըստ վերլուծաբանի՝ Ադրբեջանը, եթե խուսափի նման քայլի գնալուց, ապա մենք կունենանք ոչ կայուն ստատուս-քվո եւ նաեւ դիվանագիտական ու փոխզիջումների վրա հիմնված որեւէ քաղաքական լուծման հնարավորությունն արդեն իսկ տարիներով կամ տասնյակ տարիներով կարող է հետաձգվել: Քաղաքագետը նաեւ այսպիսի մի դիտարկում ուներ.

«Ես չեմ կարծում, որ հնարավոր է, նույնիսկ տեխնիկապես, որեւէ լուրջ միակողմանի քաղաքական քայլեր Հայաստանի կամ Լեռնային ղարաբաղի կողմից»:

Վերլուծաբանն այլ բան է համարում, որ Արցախի եւ Հայաստանի հասարակությունը չափազանց նյարդային է նմանօրինակ յուրաքանչյուր ինֆորմացիայի փորձում արձագանքել: Արտահայտվող մտահոգությունները հասկանալի են, բայց չեն համապատասխանում իրականությանը՝ համոզմունք հայտնեց քաղաքագետը: Նրա գնահատմամբ՝ տեսանալի ապագայում ամենահնարավոր տարբերակը կարող է լինել կամ էսկալացիայի շարունակումը՝ ընդհուպ մինչեւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, կամ՝

Խոսելով երեւանյան ավտոբուսներից մեկում արձանագրված պայթյունի հետ արտաքին հնարավոր ինչ-ինչ կապի մասին՝ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը նկատեց, որ ինֆորմացիան չափազանց քիչ է՝ պատասխանատու որեւէ ձեւով դա մեկնաբանելու համար: Նա ասաց, թե, բնականաբար, կարող են լինել տարբեր վարկածներ, բայց որպես քաղաքագետ, ինքը կարող է ասել, որ հասարակությունում ուժեղանում են ռադիկալ տրամադրությունները, ինչը տեսանք նաեւ նախորդ ամիսների ընթացքում:

Վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ ո՛չ իշխանությունները, ո՛չ հասարակությունը դա հաշվի չեն առել, հետեւաբար, այդ արմատականությունը կարող է ուժեղանալ եւ անդրադառնալ մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ պաշտպանական հնարավորությունների վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button