Հասարակություն

Չեռնոբիլի հետեւանքների վերացմանը մասնակցել է 3000 հայ, 400- ը՝ մահացել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր պարգևատրել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցած Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների։

Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցել է Հայաստանի 3000- ից ավելի քաղաքացի, որոնցից 400- ը այս տարիներին մահացել են ճառագայթահարման հետևանքով, իսկ 2000- ը մինչեւ այսօր գտնվում են մասնագիտացված բժշկական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ։

Այս թվերն այսօր հրապարակել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պարգեւատրելով վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցած Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button