ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանության ճանաչման հասնելու համար պետք է միասնական լինենք. Քիմ Քարդաշյան

Ռեալիթի շոուի աշխարհահռչակ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով գրառում է կատարել Instagram-ի իր էջում: Նա կոչ է արել լինել միասնական` հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:

«Չեմ հավատում, որ արդեն մեկ տարի անցավ, ինչ զարմուհիներս, Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան և այնքան նոր բան իմացանք մեր ընտանիքի պատմության մասին: Այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է: Շուրջ 1,5 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության կողմից: Այսօր ինձ և ողջ աշխարհում միլիոնավոր հայերի համար չափազանց կարևոր հիշատակի օր է: Մենք պետք է միասնական լինենք` հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- նշել է Քիմ Քարդաշյանը:

Ավելի վաղ գրառում էր կատարել նաև նրա քույրը` Քլոեն, որում ասվում էր. «Այսօր մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Ցեղասպանությունները, ջարդերը և մարդկանց կոտորածներ ահավոր քայլեր են: Մենք պարտավոր ենք լուռ չլինել մարդկային տառապանքների հանդեպ որտեղ էլ և երբ էլ դրանք տեղի ունենան` անկախ ռասայից կամ տեսակից: Լռությունը ոգևորում է ճնշողին և ոչ երբեք ճնշվածին: Ես հպարտ եմ, որ հայ եմ և երբեք չեմ լռի ու չեմ հավատա, որ մեր նախնիների պատմությունները «չափազանցություններ» են: Եկեք այսօր հարգենք նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին ատելության այդ անհերքելի գործողությամբ»:

Ցուցադրել ավելի
Back to top button