Քաղաքական

Հայաստանի կողմից Արցախի ճանաչման պահը շատ մոտ է՝ ասում է Հարութ Սասունյանը

alisagevorgyan

«Ապրիլյան դեպքերից հետո Հայաստանի կողմից Արցախի ճանաչման պահը շատ մոտ է: Ավելին՝ իմ համոզմամբ Արցախը պետք է հայտարարել որպես Հայաստանի անբաժանելի մաս»,- այսօր նման տեսակետ է հայտնել «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Անդրադառնալով  ցեղասպանության խնդրին՝ սփյուռքահայ գործիչը նշել է, որ ճանաչման ու դատապարտման փուլին հաջորդելու է գալիս մեր կորուստների փոխհատուցման փուլը: Ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով Երևանում է նաև ազգությամբ քուրդ Գերմանիայում գործող «Ընդդեմ ցեղասպանության միավորման» թուրքական կազմակերպության անդամ Մահմուդ Ուզունին: Երկար տարիներ  ապրիլի 24-ին այս կազմակերպության անդամներն այցելում են Ծիծեռնակաբերդ, ներողություն խնդրում հայերից ու միացնում իրենց ձայնը Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման քաղաքակաիրթ աշխարհի պահանջին:

 

«Ապրիլյան դեպքերից հետո Հայաստանի կողմից Արցախի ճանաչման պահը շատ մոտ է: Ավելին՝ իմ համոզմամբ Արցախը պետք է հայտարարել որպես Հայաստանի անբաժանելի մաս»,- «Կալիֆորնիա կուրիեր»  թերթի խմբագիր Հարութ Սասունյանը նաև նշում է , որ վերջին տարիներին Արցախի ճանաչման ուղղությամբ  Սփյուռքի հայկական կառուհցները բավականին լուրջ քայլեր են իրականացնում։

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը նախկինում հասկանալի էր. Արցախի ճանաչումը կարող էր խանգարել բանակցային գործընթացին, բայց ապրիլկան դեպքերից հետո իրավիճակ է փոխվել՝ ասում է  սփյուռքահայ գործիչը: Նրա տեսակետը նույնքան սկզբունքային է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Երբ ԱՄՆ ճանաչի Հայոց ցեղսապոնությունն ու այս երկրի նախագահն ի վերջո արտասանի ցեղասպանություն բառը։ Համայն հայության սպասումներն այս առումով Հարութ Սասունյանը  միանգամայն անտեղի է համարում, քանի այս երկիր վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ըստ Հարութ Սասունյանի՝ եթե ապրիլ քսանչորսյան  իր ելույթում Օբաման կրկին չարտասանեց ցեղասպանություն բառը, դա արդեն իր խնդիրն է, որովհետև Ամերիկայի պատմության մեջ նա կմնա որպես ստախոս նախագահ:

Պատմական ստից ձերբազատվելու կոչ է հղում նաև ազգությամբ քուրդ Մահմուդ Ուզունին: Կոչի հասցեատերն այս դեպքում  Թուրքիան է: Նման կոչերի ու հայանպաստ գործունեության համար Մահմուդը երկար տարիներ քաղբանտարկյալ է եղել Թուրքիայում, որտեղից  քսան տարի առաջ փախել ու այժմ բնակվում է Մեծ Բրիտանիայում: Այս օրերին Երևանում ներկայացնում է Գերմանիայում գործող «Ընդդեմ ցեղասպանության միավորման» թուրքական կազմակերպությունը, որի անդամներն ամեն տարի ապրիլի 24-ին այցելում են Ծիծեռնակաբերդ, ներողություն խնդրում հայերից ու միացնում իրենց ձայնը Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման քաղաքակիրթ աշխարհի պահանջին:

Լոնդոնից Երևան Մահմուդը հինգ հսկայական նուռ է բերել: Լոնդոնի շուկայում պարզել է, որ նռան այս տեսակը միայն Պերուում է աճում, իսկ լատինամերիկյան  այս երկիր նուռը հասցրել են հայերը: Հինգը խորհրդանշական թիվ է, ասում է։ «Հայերդ հինգ մասի եք բաժանված, հինգ մեծ ցավ ունեք՝ բռնազավթված Արևմտյան Հայաստան, Ջավախք, Նախիջևան , Արցախ ու Արևելյան Հայաստան: Ցավը բուժելու համար բոլորը  պիտի միավորվեն»,- ասում է քուրդ գործիչը:

Նրա  վերաբերմունքը հայության հանդեպ, ինչպես տարածշրջանային հարցերով փորձագետ, նրան ուղեկցող Սարգիս Հացպանյանն է պարզաբանում, ընտանեկան խոր արմատներ ունի: Մահմուդի մեծ հայրը՝ Յուսուֆ Օմբաշը, Կեսարիայի տարածքում գտնվող Քրքսրակ գյուղի ղեկավարն էր, որտեղ 1915-ի ջարդերի ժամանակ սեփական կյանքը վտանգելով թաքցրել էին հարյուրավոր հայերի, որոնք երկար ժամանակ քարանձավում էին  պատսպարվել։

«Ես այստեղ եմ ձեզ ասելու, որ  իմ մեծ պապի՝ հայության մազապուրծ  բեկորները  փրկած այդ մարդու գենի կրողն եմ  ու նույն վերաբերմունքն ունեմ հայերի նկատմամբ»,- ասում է Մահմուդ Ուզունին, ով իր պարտքն է համարում նաև ներողություն խնդրել հայերից  իր ազգի՝ քրդերի հանցանքների համար։

«Բնության օրենք գոյություն ունի՝ ոչ մի թռչուն ուրիշ թռչունի բնի մեջ բուն չի շինում ու այնտեղ ձու չի դնում, ձագ չի բերում: Ինչպես կարող է քուրդ ազգն այսօր հայոց բնօրանն անվանել Քուրդիստան»,- ասում է քուրդ գործիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button