Հասարակություն

Մեր թիկունքն ավելի խոցելի է, քան առաջնագիծը.Տեր Արամ քահանա Միրզոյան

arminegevorgyan
Մեր թիկունքն ու առաջնագիծը  համահավասար  ծառայություն չեն  մատուցում, հետևաբար  մեր  թիկնուքն ավելի խոցելի է, քան առաջնագիծը: «Ռադիոլուր»-ին պատմել է Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Հոգևոր հովվի խոսքով՝ մեր տնտեսությունը այսօր  համահունչ չի  քայլում մեր բանակի հետ:  Տեր Արամ քահանա Միրզոյանը ապրիլյան առաջին  իսկ օրերից եղել է առաջնագծում ու կրկին համոզվել՝ զինվորի  մեծ հավատքն է,որ նրան մղում է հաղթանակի:

 

«Ապրիլյան այդ օրերը բացառիկ  էին,  զգացողությունները՝  տարբեր: Բայց, ի տարբերություն  մեր մյուս կառույցների,  հայ  եկեղեցին ունի հիշողության  պատմություն, որը  չի ընդհատվել:  Դեռ թարմ են 100 տարվա  հիշողությունները,  իսկ այս օրերին  էլ հասկացանք, որ  Արցախի ժողովուրդը կանգնած է ֆիզիկական բնաջնջման առաջ»:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում  պատմել է  Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ  Տեր Արամ քահանա Միրզոյանը:

Տեր Արամը այս օրերին պարբերաբար է  եղել առաջնագծում:  Ասում է, որ քառօրյա պատերազմը  մի քանի ազդակներ ուղարկեց մեզ, որին մենք պետք է պարզապես սրբորեն հետևենք ու արժանի լինենք նրանց հիշատակին:

 

Հոգևոր սպասավորը այս  օրերին լինելով դիրքերում ՝կրկին համոզվել է, որ հայ զինվորի մեծ  հավքտն է, որ նրան մղում է հաղթության:  Շատ հաճախ է տեսել, որ  զինվորները խրամատներ են փորում, այնտեղ նախ խաչ են տեղադրում:   Իսկ երբ  մենք հավաքական ու  միասնական  ենք,  մեր լեզվամտածողությունից վերանում  է «անհնար» բառը ու այն փոխարինվում է «հրաշք»-ով:

Տեր Արամ քահանա Միրզոյանը  զարմանում է, թե  ինչու են շատերը զարմանում այն փաստից, որ հոգևորականը  այս օրերիրն  զենք էր վերցրել ու մեկնել էր առաջնագիծ:  Մենք որպես քահանաներ Ղևոնդ երեցի  հետևորդներ ենք, Գրիգոր Հոսեփյանցի, ով  Սարդարապատ էր առաջնորդում:

Հոգևոր սպասավորը  մեջբերում է վիրահայոց  թեմի  առաջնորդ Վազգեն սրբազանի խոսքերը, այն որ մեր  ազգը  դատարապարտված  է զինվոր լինելու:  Իսկ  Տավուշում  բոլորը դատապարտված են զինվոր լինելու: Նրանք  առաջնորդվում են մի սկզբունքով. սահմանը ամուր է, երբ սահմանի թիկունքում  գտնվող  համայքը հզոր   է:

Ցուցադրել ավելի
Back to top button