Ցեղասպանություն 100Քաղաքական

Հայաստանը մտնում է պայքարի նոր փուլ.Հերմինե Նաղդալյան

lenabadeyan
«Հայոց ցեղասպանության արդեն 101-րդ տարելիցին Հայաստանը մտնում է պայքարի նոր փուլ: «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսին ավելացել է նորը՝ «Այլեւս երբեք»: Սա նշանակում է, որ հայը դառնում է դրոշակակիր՝ նաեւ մյուս ազգերի իրավունքների եւ ապագա հնարավոր ցեղասպանությունները կանխարգելելու համար»,- այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ասել է Աժ-ի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանը կարեւորել է Եվրախորհրդարանում օրեր առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ հնչած մտքերը, երբ եվրոպացի պատգամավորներից շատերն արդեն խոսում են ոչ թե հետեւանքների մասին, այլ պատճառների մասին: «Բոլոր ցեղասպանությունների դեմքը մեկն է»,- նշել է խորհրդարանի փոխնախագահը՝ 101 տարի առաջ տեղի ունեցածը համեմատելով այսօրվա իրականության հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button