Քաղաքական

Aurora Dialogues. քննարկումներ՝մարդասիրության ոլորտի առաջատարների մասնակցությամբ

տեղադրված 12.50
լրացված 16.50
alisagevorgyan

«Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերն այսօր միացել են  Aurora Dialogues /Ավրորա երկխոսություններ / քննարկումներին՝ մտքեր ու տեսակետներ փոխանակելու աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրների ու մարտահրավերների շուրջ:  Աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլոտի առաջատարների մասնակցությամբ Երևանի Մատենադարանում կազմակերպված քննարկումների ընթացքին հետևել է  «Ռադիոլուրը»:

 

 

«Երկու տարի առաջ իմ երազանքն անիրատեսական էր թվում ինձ: Բայց այսօր փաստ է, որ բոլորս հավաքվել ենք այստեղ՝ Երևանի Մատենադարանում, որը աշխարհի բացառիկ հասատատություներից մեկն է», -100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունների կազմակերպած «Ավրորա երկխոսություններ» քննարկումների մեկնարկից առաջ ասաց նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:

«100 կյանք նախաձեռնության շրջանակում մենք կարողացանք հավաքել և ներկայացնել Ցեղասպանությունը վերապրածների պատմությունները, որոնք այսօր շատ ազդեցիկ են հնչում: Մենք փորձել ենք հրապարակել Հայոց ցեղասպանությանն առնչվող բոլոր փաստաթղթերը, որպեսզի ցույց տանք ճշմարտություը և թույլ չտանք այն մոռացության մատնել: Աշխարհի որ ծայրում էլ ապրենք, միասին մենք  կարող ենք փոխել աշխարհը»:

Ավրորա երկխոսություններ, քննարկումների առանցքում մարդասիրական ոլորտի հիմնախնդիրներն էին  ողջ աշխարհում: Միջոցառումը մեկնարկեց «Մարդասիրական ինդեքս» հետազոտության արդյունքների հրապարակմամբ: Վեց երկրներում իրականացված հարցման արդյունքները բացահայտում են հասարակության պատկերացումները մարդասիրական հիմնախնդիրնների, առաջնահերթությունների ու լուծման ուղիների վերաբերյալ:

Օրակարգային թեմաների ցանկում  փախստականների համաշխարհային ճգնաժամն էր,  մարդասիրության գործում կանանց դերը և ճգնաժամերի  լուսաբանումը: Արձանագրվեց, որ փախստականների խնդիրն այսօր ամենացավոտներից է գրեթե ողջ աշխարհում: Փախստականների թիվը տարեց տարի աճում է, նրանց իրավունքները՝ շարունակաբար ոտնահարվում: «Հայաստանում փախստականների թեման չափազանց ցավոտ է»,- քննարկման մասնակիցներին ուղղված իր խոսքում նշեց է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխվածներն  այն մարդկանց թոռներն ու երեխաներն  են, ովքեր Հայոց ցեսապանության ժամանակ անցել են այդ նույն սիրիական անապատով: 100 տարի հետո կարծեք ամեն ինչ կրկնվում է: Մենք պետք է  հարց տանք, թե որքան երկար այդ ամենը պետք է շարունակվի: Սիրիացի փախստականները հեշտությամբ են ինտեգրվում Հայաստանում: Մենք՝ որպես կառավարություն փորձեցինք  ձեռք  մեկնել և օգնել նրանց:  Որպես հասարակություն մենք պետք է փորձենք հասկանալ նաև  թե այս ոլորտում որոնք են մեր սխալները»:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության»  գլոբալ ֆորումին, որն ինչպես նշեց կանցկացվի յուրաքանչյուր երկրորդ տարին՝ դառնալով քննարկումնեևրի ու երկխոսությունների հարթակ ցեղասպանություն  ապրած բոլոր ժողովուրդների համար:

 

Ցուցադրել ավելի
Back to top button