ԿարևորՔաղաքական

Հեռախոսազրույց` ՀՀ նախագահի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջև

Այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ափսոսանք է հայտնել, որ չնախատեսված հանգամանքների բերումով հետաձգվել է իր այցը Հայաստան:

Գլխավոր քարտուղարը կարևորելով ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը` իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը:

Նախագահ Սարգսյանը, նշելով որ Հայաստանի հասարակությունը վաղուց ի վեր սպասում է Գլխավոր քարտուղարի այցին, հույս է հայտնել, որ կհաջողվի նրա այցը իրականացնել փոխադարձաբար համաձայնեցված նոր ժամկետներում:

Ցուցադրել ավելի
Back to top button