Քաղաքական

Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել.Լավրով

Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի  համատեղ մամուլի ասուլիսը: Հանդիպման ժամանակ, ինչպես եւ ակնկալվում էր, քննարկվել է  Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող վերջին դեպքերը։

«Իհարկե, քննարկեցինք նաև իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Ուզում եմ ցավակցությունս հայտնել բոլոր զոհերի հարազատներին։ Այս ողբերգական դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ԼՂ հակամարտությունը չունի, չի կարող ունենալ ռազմական լուծում և կարող է հաղթահարվել բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն կատարվի 94-95 թթ.. զինադադարի մասին պայմանագիրը։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, կանի ամեն ինչ, որ կողմերը խաղաղ ճանապարհով լուծեն հարցը։ Պետք է հարգվեն հրադադարի պայմանները»,- շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ասելով, որ իրենք կաջակցեն, ամեն ինչ կանեն, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։

Հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են ռուսական լրատվամիջոցներում հրապարակված լուրերը, թե հակամարտության կողմերը մերժել են Կազանի պայմանագիրը, Սերգեյ Լավրովը պատասխանեց կարճ. «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»։

Հիշեցնենք, որ  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր վաղ առավոտյան հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ  է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապա ՌԴ արտգործնախարարը, կրկին ՀՀ արտգործնախարարի ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

nalb

tcitcernakaberd tcitcernakaberd2 tcitcernakaberd4 tcitcernakaberd5
rd agn rd agn1 rd agn2

Ցուցադրել ավելի
Back to top button