Հասարակություն

Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը տեղափոխվել է երրորդ երկիր

Անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Լուրը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ադրբեջանցի իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուին հղումով: Թե որ երկրում է ապաստանել Մարտիրոսյանների ընտանիքը, ադրբեջանցի իրավապաշտպանը չի նշել:

Ի դեպ, հենց Ջաֆարօղլուի օգնությամբ ու միջորդությամբ է Մարտիրոսյանը կարողացել կապ հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ անցնել Ադրբեջան: Մարտիրոսյանը 2015 թվականի սեպտեմբերին կնոջ եւ մանկահասակ երեխայի հետ անցել էր Ադրբեջան եւ այդ երկրի իշխանություններից քաղաքական ապաստան խնդրել:

Վահան Մարտիրոսյանը Բաքվում հայտարարել էր, թե իբր Հայաստանի պատկան մարմինների կողմից ճնշումների է ենթարկվել: Վերջինս թշնական երկրիր փախչելու փաստը պատճառաբանել էր իր ընտանիքին սպառնացող վտանգով: Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում հրավիրված ասուլիսում Մարտիրոսյանը հայտարարել էր, թե Ադրբեջանում իր համար ստեղծել են ամենալավ պայմանները:

Մարտիրոսյանը  Բաքվում  ադրբեջանահաճո հայտարարություններ էր արել՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի, հայկական բանակի մասին: Մինչ Բաքու փախչելը Մարտիրոսյանի նկատմամբ Հայաստանում քրեական գործ է հարուցված: Սեպտեմբերի 9-ից Մարտիրոսյանը գտնվում է հետախուզման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button