Քաղաքական

Արփինե Հովհաննիսյանը Սոֆիայում խիստ պատասխան է տվել ադրբեջանցի գործընկերոջը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Սոֆիայմ տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովի ընթացքում արձագանքել է Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթին: Վերջինն իր խոսքում ասել է, որ Ադրբեջանի դատական համակարգն առավել արդյնավետ կաշխատեր, եթե իր երկրի տարածքների 20 տոկոսը օկուպացված չլիներ և ﬔկ ﬕլիոն փախստական չունենային:

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանն է ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ՝ նկատի ունենալով ապրիլի ﬔկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված մաշտաբային ռազմական գործողությունները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հակադարձել է ադրբեջանի ներկայացուցչին՝ նշելով.

«Ցավում եմ, որ, Ադրբեջանի արդարադատության նախարարը չանսաց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գրասենյակի տնօրեն, համաժողովի մոդերատոր Ֆիլիպ Բուայեի հորդորին, այն է՝ խոսել բացառապես թեմայի շրջանակում և չանդրադառնալ այն թեմաներին, որոնք չեն առնչվում քննարկվող հարցին: Իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը այս համաժողովի քննարկման առարկա չէ, սակայն ﬕևնույն ժամանակ արձագանքելով վերջինիս՝ ուզում եմ նշել, որ Ադրբեջանը ապրիլի ﬔկի լույս երկուսի գիշերը նախաձեռնել է աննախադեպ լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:

Նրանք սպանել են, նրանք խոշտանգել են, նրանք գլխատել են, այո՛, տիկնայք և պարոնայք, նրանք գլխատել են «իսլամական պետությանը» բնորոշ եղանակով: Այս պահին ես կդադարեցնեմ խոսել այս թեմայի շուրջ, նկատի ունենալով համաժողովի շրջանակները, բայց ելույթս ուզում եմ ավարտել՝ ﬔջբերելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոսքերը՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ժամանակ՝ ուղղված Ադրբեջանին. «Դադարեցրեք կրակել, դադարեք պատերազﬔլ»»:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր ﬔկնարկել է «Դատական համակարգի անկախության և անկողﬓակալթյան ամրապնդումը որպես նախապայման Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում օրենքի գերակայության համար» խորագրով համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ երկու հարյուր պատվիրակներ՝ արդարադատության նախարարներ, դատական համակարգի բարձրաստիճան անդաﬓեր, ինչպես նաև ԵԽ կառույցների և ﬕջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցուցադրել ավելի
Back to top button