Հասարակություն

Այսօր Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

alisagevorgyan
1991 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Արցախում ծավալված բռնությունների ալիքը հասավ իր գագաթնակատին։ Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամ փաստորեն բացահայտ պատերազմ սկսեցին Շահումյանի և Գետաշենի հայ բնակչության դեմ։ «Օղակ» գործողության արդյունքում՝ դաժան մարտերից հետո, նրանք գրավեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Հենց այս տխրահռչակ գործողության ժամանակ էլ զոհվեց հայկական ինքնապաշտպանության ջոկատի մարտիկ Թաթուլ Կրպեյանը, նույն ինքը՝ Գետաշենի արծիվը։ Ապրիլի 21-ը Ազգային հերոս ԹաթուլԿրպեյանի ծննդյան օրն է։

«1986 թվականին նա  ընդունվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետ, առաջին հայացքից այնպիսին էր, ինչպիսին մյուսներն էին, սակայն շատ շուտով ուսանողների մեջ Թաթուլն առանձնացավ»,-պատմում է Թաթուլ Կրպեյանի դասախոսն ու համերակրացի Արտավազդ Դարբինյանը եւ շարունակում. 88-ին նա առաջիններից էր, որ հայտվեց այն ժամանակ թատերական  կոչվող հրապարակում, նաև առաջիններից էր, որ հասկացավ՝ դիմումներով ու հանրահավաքներով հողի խնդիր չի լուծվի։

Պատմության  ֆակուլտետի ուսանողների մեջ Թաթուլը միակն էր, որ արձագանքեց որպես մանկավարժ Արցախ մեկնելու առաջարկությանը։ Հենց այսպես Թաթուլ Կրպեյանը հայտնվեց Գետաշենում, որտեղ ավելի ուշ նա տեղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր։ Երբ Թութալը զոհվեց՝ նրա միակ դուստրը՝ Ասպրամն ընդամենը մեկ տարեկան էր։ Հոր հետ կապված կենդանի հիշողություններ, բնականաբար, չունի, բայց Թաթուլի մարտական ընկերների ու հարազատների փոխանցած հիշողությունները լիուլի բավարար են, որպեսի մեծ հպարտությամբ կրի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը լինելու պատասխանատվությունը։

Back to top button