Հասարակություն

Քաղցրաշենցիները կառավարության մոտ պահանջում են իրենց մթերված խաղողի գումարը

hasmikdilanyan
Կառավարության մոտ այսօր հավաքվել են մի քանի տասնյակ քաղցրաշենցի խաղողագործներ, որոնք պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Խաղողագործները պահանջում են դեռ նախորդ տարի մթերված խաղողի գումարները: Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» գործարանը քաղցրաշենցիներին պարտք 185 միլիոն դրամ։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպումից հետո քաղցրաշենցիներն ասել են, որ խոստացել են գումարները վճարել մինչև մայիսի տասը:

«Ռադիոլուր»-ի ժամը 12.00-ի թողարկումից հատված

 

Back to top button