Հասարակություն

Վարչապետն ընդունեց քաղցրաշենցիներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին: Կառավարության ղեկավարը լսել է խաղողագործների բարձրացրած խնդիրները, որոնք վերաբերել են «Վինար» ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց վճարումների շարունակական հետաձգմանը:

Հանդիպման արդյունքում ընկերության տնօրենը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում կկատարի խաղողագործների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները:

Խաղողագործները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելու և իրենց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button