Հասարակություն

Բողոքի ակցիա` ընդդեմ թուրքական ապրանքների

hasmikdilanyan
Կառավարության այսօրվա նիստն  ուղեկցվեց նաեւ «Ոչ թուրքական ապրանքներ» ՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայով: «Ոչ թուրքական ապրանքներ» ՀԿ-ի ներկայացուցիչները լրատվամիջոցների հետ զրույցում հորդորեցին ազգաբնակչությանը հրաժարվել թուրքական ապրանքներից:

«Հայաստան ներմուծված թուրքական ապրանքները  869 կոդով են: Եթե քաղաքացին ապրանքի վրա չի տեսնում` ինչ երկրի արտադրության է, գոնե այս կոդով կարող են կողմնորոշվել»,- մանրամասնեցին ակցիայի ներկայացուցիչները:

Ակցիայի մասնակիցները նաեւ տեղեկացրին, որ շրջելով առեւտրի կենտրոններում` «Baki koc» գրառմամբ փոցխ են հայտնաբերել: Սա նշանակում է, որ  հայկական շուկան լավ ուսումնասիրելու դեպքում կարելի է անգամ ադրբեջանական ապրանք  հայտնաբերել: Ի նշան բողոքի` մասնակիցները թուրքական ապրանքները  նետեցին աղբարկղի մեջ:
turkakan apranq turkakan apranq1 turkakan apranq2

Ցուցադրել ավելի
Back to top button