Միջազգային

Ադրբեջանը ՌԴ-ից 6 ռազմական ուղղաթիռ է գնել

Նախորդ տարվա ընթացքում ռուսական զինատեսակների մատակարարումներն  Ադրբեջան շարունակվել են: Բաքուն  2015-ին Ռուսաստանից մարտական տրանսպորտային 6 ուղղաթիռ է ստացել: «Կոմերսանտը» հայտնում է, որ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը 212 ուղղաթիռ է փոխանցել պատվիրատուներին, որոնցից 6-ը Մի-17Վ-1 6 մարտական տրանսպորտային ուղղաթիռ ստացել է Ադրբեջանը: Ըստ թերթի  ունեցած տեղեկությունների, ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա  ռուսական ռազմական ուղղաթիռներ են ստացել նաև Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ալժիրը, Իրանը, Զամբիային, Անգոլան:

Ցուցադրել ավելի
Back to top button