Հասարակություն

Փորձության ճանապարհը եւ շտկումների հնարավորությունները

karenghazaryan
Ռազմական գործողությունները նոր անելիքներ առաջ քաշեցին, եւ մենք տեսանք, որ բավականին լուրջ բացթողումներ ունենք: Փորձություն է եւ այդ փորձության ճանապարհներին, իհարկե, պիտի շտկումներ կատարենք եւ կարողանանք դաս քաղել եղածից: Այս կարծիքն է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Բանաստեղծ Ռազմիկ Դավթյանի խոսքով էլ՝  հպարտության եւ ամենաբարձր գնահատականի է արժանի ժողովուրդը՝ իր հավաքականությամբ, որ եւս մեկ անգամ ցույց տվեց՝ բանակ եւ ժողովուրդ տարանջատում գոյություն չունի: Նա կարեւորեց Հայաստանի նախագահի այն հստակ մատնանշումը, որ մենք կողքից օգնությունների պիտի չսպասենք, այլ՝ այնքան պատրաստ լինենք, որ մեր հարցերը մենք լուծենք: Մենք բոլոր միջոցները պետք է նպատակաուղղենք մեր ճակատագրի, անկախ հայրենիքի տերը լինելուն՝ շեշտել է բանաստեղծը:

 

Բանաստեղծներն ափսոսանք հայտնեցին, որ լուրջ կորուստներ ունեցանք՝ բացթողումների պատճառով: Այդ կորուստներն ինձ թույլ չեն տալիս, որ ընթացքը համարեմ հաղթական՝ հայտարարեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

«Պատերազմական իրավիճակի լրջությունը լրիվ այլ քայլեր է պահանջում: Կարծում եմ հետեւություններ կանեն, որովհետեւ իշխանության թեւում ունենք նաեւ մարդիկ, ովքեր լրջորեն զբաղվել են պատերազմական գործողություններով: Արցախյան պատերազմի ընթացքն են նաեւ կարողացել մեզ մատուցել եւ կունենանք համապատասխան կանոնակարգումները, որոնց արդյունքը մենք կտեսնենք, իսկ արդյունքը պիտի լինի այն, որ  երբեք ուրեւէ մեկը չփորձի ռազմական ճանապարհով մեզ թելադրել ինչ-որ գաղափարներ, մքէեր կամ անգամ տարածքային լուծումներ»:

Ըստ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի՝ քառօրյա պատերազմը մի քանի հանգամանքներ մատնանշեց, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով թշնամու նենգությունը: Մեր մի աչքը միշտ պիտի արթուն լինի եւ մեր նետ ու աղեղը լարած՝ պատկերավորեց Ռազմիկ Դավոյանը: Նրա խոսքով՝ հպարտության եւ ամենաբարձր գնահատականի է արժանի ժողովուրդը, որ եւս մեկ անգամ ցույց տվեց՝ բանակ եւ ժողովուրդ տարանջատում գոյություն չունի:

«Եթե կա այդպիսի միասնություն, ուրեմն դրա նկատմամբ հարկավոր է խնամքով շատ մեծ ու իրական վերաբերմունք դրսեւորել: Մի ահռելի զանգված խանդավառությամբ ուզում էր գնալ դեպի ճակատ եւ դա տարերային բնույթ ուներ»:

Բանաստեղծի գնահատմամբ, սակայն, դա չպետք է տարերային բնույթ ունենա, այլ՝ պետք է այնպես կազմակերպվի, որ վերածվի իրական նպատակաուղղված գործողությունների: Մեր ինքնապաշտպանությունը պետք է ընթանա առանց զոհերի՝ շեշտեց Ռազմիկ Դավոյանը: Նրա համոզմամբ, եթե կազմակերպվածությունը ճիշտ եւ նպատակաուղղված լինի, ապա՝ հենց այդպես էլ կլինի:

Անդրադառնալով բանակցային գործընթացի հնարավոր վերսկսմանը եւ կարգավորման քննարկվող տարբերակներին՝ բանաստեղծները նշեցին, որ Ադրբեջանի խաղաղվելուն իրենք չեն հավատում, քանի դեռ, ինչպես ձեւակերպեց ռազմիկ Դավոյանը, Իլհամ Ալիեւի անկուշտ որովայնը շարունակում է ներքաշել ե՛ւ Բաքվի նավթը, ե՛ւ հարստությունները՝ ամբողջ ընտանիքով:

Ցուցադրել ավելի
Back to top button