Մշակույթ

Ճգնավորյանի երաժշտությունը՝ իր նկարներում. Թեհրանում բացվում է նրա անհատական ցուցահանդեսը

Այսօր Թեհրանում կբացվի ճանաչված կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանի նկարների ցուցահանդեսը։ Մաեստրոն հավատացած է, որ այցելուները իր նկարների միջոցով կարող են լսել նաեւ իր երաժշտություն, գրում է Tehran Times-ը:

«Ինձ դուր էր գալիս երաժշտությունը անգամ այն ժամանակ, երբ մեր տունը լի էրաշխարհահռչակ նկարիչների կրկնօրինակներով։ Ինձ միշտ հետաքրքրում էր այն հարցը, թե ինչպես կարելի է այդ նկարները դարձնել երաժշտություն»,- ասել է Ճգնավորյանը Թեհրանում՝ Իրանի նկարիչների միությունում կայացած մամուլի ասուլիսում։

Ճգնավորյանի սա երրորդ անհատական ցուցահանդեսն է։ Մինչ այդ նա իր նկարները ցուցադրել է ոչ մայն Թեհրանում, այլեւ Լոս Անջելեսում։ Երաժիշտը նշում է, որ իր հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ է՝ նկարչություն, պոեզիա, կինո, թատրոն։

«Հույս ունեմ, որ մոտ ապագայում տպագրության կհանձնեմ իմ կարճ պատմվածքների առաջին ժողովածուն»,-  նշել է նա։

Արվեստի ոչ մի ճյուղ չի տիրապետում այն տեխնիկային, ինչպես երաժշտությունը։ «Երաժշտությունը մնում է թղթի կտորի վրա այնքան ժամանակ, մինչև նրան չեն լսում: Ես ուրախ եմ, որ նոտաները հայտնվել են իմ նկարներում՝ կտավի վրա և դրա համար էլ իմ ցուցահանդեսը անվանել եմ «Երաժշտություն կտավի վրա»,- ասել է մաեստրոն։

Ճգնավորյանի նկարների ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 24- ը։

Ցուցադրել ավելի
Back to top button