Քաղաքական

Հրազդանի ընտրություններում հաղթեց ժողովուրդը՝ ասում է Նիկոլ Փաշինյանը

arminegevorgyan

Ապրիլի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԿԸՀ նախնական արդյունքով առավել խոշոր 3 քաղաքում հաղթել են գործող քաղաքապետները։  Ըստ այդմ՝ Հրազդանում հաղթել է Արամ Դանիելյանը, Սպիտակում՝ Գագիկ Սահակյանը, Թալինում՝ Սարգիս Արամյանը։ Հիշեցնենք նաև, որ ըստ ընտրական օրենսդրության` այսօր մինչև ժամը 18-ը թեկնածուները կարող են ներկայացնել բողոք- դիմումներ: Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

 

Կիրակի Հայաստանի 6 մարզերի 33 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նախնական արդյունքներով 33 համայնքներից 29-ում հաղթել են գործող համայնքապետերը: Մեկ  համայնքում ՝ Քանաքեռավանում, հաղթել է ՀՅԴ թեկնածուն, երեքում ՝Արմավիրի մարզի Աղավնատուն, Այգեւան եւ Փշատավան համայնքերում՝ անկուսակցականները: Սակայն առավել լարված ընտրություններ տեղի են ունեցել Հրազդանում։

Լարված են անցել ընտրությունները նաեւ Թալինում եո Սպիտակում:  Հրազդանի քաղաքապետի աթոռի համար պայքարում էին  գործող համայնքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ով արդեն 14 տարի է ղեկավարում է  քաղաքը,  «Սասուն» ջոկատի հրամատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Սասուն  Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցությունից  Արթուր Միասկյանը:

Սակայն  հիմնական պայքարը ընթանում էր ,երկու թեկնածուների` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի  և Սասուն Միքայելյանի միջև:   Հրազդանում կայացած ասուլիսի ժամանակ «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն  հայտարեց, որ չի բողոքարկելու որեւէ ընտրատեղամասի արդյունք, քանի որ  չեն եղել լցոնումներ ու չի գործել  հայտնի կեղծիքների մեխանիզմը:

Նիկոլ Փաշինյանը նշում է,  որ ժողովուրդն այս ընտրություններին չի պարտվել,այլ պարտվել են իրենք: Եվ  եթե ընտրակաշառք չբաժանվեր, ապա Արամ Դանիելյանը հաղթելու որևէ շանս չէր կարող ունենալ: Հետևաբար՝ այսօր  իրենց խնդիրն  է լինելու ընտրության գնացող քաղաքացուն   առաջարկել գաղափարներ, որոնք ավելի թանկ կլինի, քան 10-20,30 հազար ընտրակաշառքը:

Նշենք, որ Հրազդանում հանրապետական կուսակցության թեկնածուի թիմը արձանագրել է, որ ընտրություններն անցել են «հիմնականում խաղաղ միջավայրում»` չնայած «մեկ-երկու միջադեպերի», որոնք իրավապահների ուշադրության կենտրոնում կլինեն:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով  ՀՀԿ-ական թեկնածուի քարոզարշավի հետ որևէ առնչություն չի ունեցել, բայց ընտրության օրն օգնության է հասել ու մի քանի դիտարկումներ ներկայացրել, այսօր Ռադիոլուրի հետ զրույցում նշեց, որ  մինչ այս պահը չկա որևէ ընտրակաշառքի տեսագրություն:

 

Ցուցադրել ավելի
Back to top button