Միջազգային

Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկել է երկրի նախագահին իմփիչմենթ հայտարարելու օգտին

Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկել է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին իմփիչմենթ հայտարարելու օգտին՝ հավաքելով նրա պաշտոնանկության համար անհրաժեշտ՝ Սահմանադրությամբ սահմանված ձայների երկու երրորդը: Բրազիլիայի իշխող կուսակցությունն արդեն ընդունել է պարտությունը քվեարկությունում՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, սակայն կուսակցությունում խոստովանել են, որ նախագահի հակառակորդներին կհաջողվի հավաքել անհրաժեշտ ձայների երկու երրորդը:

Իմփիչմենթի համար անհրաժեշտ է 342 ձայն, ներկայումս նախագահի հրաժարականի օգտին տրված է արդեն 330 ձայն:

Ռուսեֆի ընդդիմադիրները պնդում են, որ նա 2014թ. նախագահական ընտրությունների նախօրեին վերընտրվելիս թաքցրել է երկրի բյուջետային իրական դեֆիցիտը: Նրան մեղադրում են նաև կոռուպցիոն սխեմաներին մասնակցության համար, որոնք օգտագործվում են Բրազիլիայի Petrobras խոշորագույն նավթային ընկերությունից փողեր դուրս բերելու նպատակով:

Ռուսեֆն իր քաղաքական հակառակորդներին մեղադրում է պետական հեղաշրջման նպատակով դավադրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button