ԿարևորՔաղաքական

Փաստաթղթերն ապացուցում են. Ադրբեջանը պատրաստել էր լայնածավալ ռազմական գործողություն

alisagevorgyan

ՀՀ պաշտպանության նախարարությունում երեկ օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին, իսկ այսօր նաև լրագրողներին  ներկայացվել են խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը։ Փաստաթղթեր, որոնք հիմնովին բացահայտում են  Ադրբեջանի ապրիլայն ագրեսիայի ողջ ծրագիրը:

 

Ապրիլի 2-ին ԼՂՀ տարածքում խոցված ադրբեջանական ուղղաաթիռի անձնակազմին պատկանող փաստաթղթերը հիմնավորապես բացահայտում են հակառակորդի մտադրությունները: Հայկական կողմի ձեռքում հայտնված նյութը վերջնականապես ապացուցում է, որ Ադրբեջանի կողմից նախապես մշակվել է լայնածավալ ռազմական գործողության պլան:

Հայտնաբերված մարտական փաստաթղթերը հիմնավորում են, որ խոցված ուղղաթիռն իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ է Բաքվի շրջանից տեղափոխվել առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։

Ադրբեջանի բանակային ավիացիայի օդաչուներին հրահանագված  է եղել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը իրականացնել հարձակողական գործողություններ ԼՂ-ի հարավային մասով: Կոնկրետ խոցված ուղղաթիռի օդաչուն իրականացրել է թռիչք 54 նշանակետի ուղղությամբ:

Ուղղաթիռի սև արկղը բացահայտում է, որ օդաչուն  չի հասցրել անգամ կիրառել խոցման բազմաթիվ հնարավորությունները: Նրա ձեռքը թնդանոթի ձգանի վրա է գտնվել , երբ հայկական ուժերի կողմից խոցվել է: Ինչ է ապացուցում այս ամենը. «Որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմական գործողության պլան և այն չի եղել փոքր մասշտաբի»,- ասում է ՀՀ պաշտպանության նախարարաի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսինքն՝ տեղեկատվական ապահովության գործընթացն ընդհանուր ռազմական գործողության հետ համահունչ չէր, որովհետև վերջինը, ըստ էության, տապալվել էր, իսկ ադրբեջանական տեղեկատվությունը  շարունակում էր  գործել ըստ ծրագրի»,- ասում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button