Սպորտ

Երրորդ ոսկին. Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի չեմպիոն

Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 75 կգ- ից բարձր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Պոկում վարժությունում նաե բարձրացրել է 113 կգ՝ գրավելով առաջին տեղը։ Հրում վարժությունում նրա արդյունքը 137 կգ- ն է, որը եւս լավագույնն էր։

Երկամարտի 250 կգ արդյունքով նա Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ այս քաշային կարգում բացարձակ չեմպիոն։

Մինչ այս Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էին նաեւ 77 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը եւ 69 կգ- ում՝ Նազիկ Ավդալյանը։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նաեւ նվաճել է մեկ արծաթե՝ Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) եւ մեկ բրոնզե՝ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) մեդալ։

Ցուցադրել ավելի
Back to top button