Մշակույթ

Արվեստի լեզվով՝ ընդդեմ պատերազմի. Գյումրիում «Վերածնունդ» է

annamartikyan

 

2007թ-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվող երաժիշտ-կատարողների  «Վերածնունդ»  միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին՝  «Արվեստն ընդդեմ պատերազմների եւ ահաբեկչության»  կարգախոսով:

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության, Մարդկային ռեսուրսների զարգացման  «Փյունիկ»  համահայկական հիմնադրամի աջակցությամբ եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախաձեռնությամբ անցկացվող փառատոնի պաշտոնական բացմանը ներկա բարձրաստիճան հյուրերից շատերը մինչ արարողության մեկնարկը՝ այցելել են ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի հայորդիների հարազատներին:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button