Տնտեսական

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է «Փարդիս» տեխնոլոգիական պարկի նախագահի հետ

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ապրիլի 13-ին այցելեց ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալությանը կից «Փարդիս» տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպում ունեցավ պարկի նախագահ Մեհդի Սաֆարինիայի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Մեհդի Սաֆարինիան ներկայացրեց տեխնոլոգիական պարկի գործունեությունը և պատրաստակամություն հայտնեց ընդունել համապատասխան հայ մասնագետների` առկա հնարավորություններին տեղում ծանոթանալու և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով:

Դեսպան Թումանյանը ներկայացրել է իրանական կողմի հետ համագործակցության հնարավորությունները՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային սարքերի արտադրության, ինժեներական ծառայությունների, դեղագործության, ռադիոիզոտոպերի արտադրության և մի շարք այլ ոլորտներում:
Քննարկվել են նաև երկու երկրների մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:

Ցուցադրել ավելի
Back to top button