Քաղաքական

Արցախը հնարավորինս շուտ պետք է մասնակցի բանակցություններին.Շավարշ Քոչարյան

hasmikdilanyan
«Վերջին իրադարձությունները  ցույց տվեցին, որ  որքան  շուտ  Արցախը մասնակցի բանակցային գործընթացին, այնքան  ավելի արդյունավետ կլինի բանակցային գործըթնացը»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու նշել.«Կազանը, ըստ էության, նույն Մադրիդն  է՝ որոշակի փոփոխություններով, քանի որ  փաստաթութղը հրապարակված չի,  միայն ես կարող եմ ասել, որ ավելի շատ դրական  փոփոխություններ, եթե համեմատենք Մադրիդի հետ՝ Հայաստանի, Ղարաբաղի համար,  չնայած  Մադրիդն էլ ոնց որ հրապարակված չի: Բայց մի բան կարող եմ արձանագրել՝ այն ինչ որ հրապարակային տրված է՝ Համանախագահների հայտարարությունները, նույն տարրերն են, նույն սկզբունքները»:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը ինչ որ չափով արձագանքել է Արցախյան քառօրյա պատերազմին, արձագանքել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան,- հայտարարել է Շավարշ Քոչարյանն ու  հավելել, որ  չի դիմել Հայաստանը ՀԱՊԿ -ի խորհրդին, որ խորհրդից էլ ակնկալիքներ ունենա:  Շավարշ Քոչարյանն այսօր էլ  է  հայտարարել, որ նախ Հայաստանը  իր հույսը պետք է իր վրա դնի, մյուս կողմից էլ  պետք է կարևորի  հարաբերությունները   ցանկացած պետության, առավել ևս դաշնակիցների հետ:

«ՀԱՊԿ-ին միշտ էլ կարող ես  դիմել, խնդիրը դա չի, այլ նպատակահարմար է, թե նպատակահարմար չի:  Կարևորը մենք մեր հույսը դնում ենք մեր վրա, թե ՀԱՊԿ-ի վրա, անդամակցություն դեռ չի նշանակում, միանշանակ սատարում, ինքնին որևէ կառույցի մեջ լինելը իդելական չի ոչ միաջազգային  իրավունքը, ոչ էլ կառույցները: Եթե միջազգային իրավունքը լիներ այնպիսին, ինչպիսին կա, էլ ինչ Ղարաբաղի հարց, ինքնորոշում է, ՄԱԿ-ի  նպատակն է, առաջին գլխում նշված է, ինքն իրեն կլիներ: Ուրեմն եկեք  ճիշտ հասկանանք, մենք իրական դաշտում ենք: Այն, որ ասում են, real politic: Դա իրականում այդպես է, ու այնպես չի, որ ինչ որ թղթի վրա գրված է, միանգամից կյանքի է կոչվում»:

«Ադրբեջանը փորձում է  այնպիսի քայլերի ուղղորդել, որ Հայաստանը խռոված կեցվածքով  միայնակ մնա, մեր նպատակն այն է, որ դա թույլ չտանք»,- անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ վարչապետերի նիստին մասնակցել չմասնակցելու  նպատակահարմարության հարցին, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ  «պաշարված ամրոցի կարգավիճակում  չհայտնվելու  ուղղությամբ»   տարվող քաղաքականությունը ճիշտ է:

Շարունակելով թեման, Շավարշ Քոչարյանը նշել է, որ  «Կամ պետք էր  ընդունել նեղացածի կեցվածք, և տապալել նիստը, կամ, այնուամենայնիվ  օգտագործել այդ հարթակն ու  իրենց հասցնել, որ  այն , ինչ տեղի ունեցավ, անընդունելի է»:   Որպես ստեղծված իրավիճակի մեղմում, Քոչարյանի խոսքով, առաջիկա նիստը տեղի կունենա Երևանում: Փոխարտգործախարարը փակագծեր չի բացել, սակայն, հայտարարել է, որ ԵԱՏՄ գործընկերներին հայկական կողմն ասել է  այն, ինչ անհրաժեշտ էր և դեռ ասվելու է: Անդրադառնով արդյո՞ք, Հայաստանը պետք է շարունակի  մնալ  ԵԱՏՄ կազմում, թե ոչ, հարցին, Շավարշ Քոչարյանն արձագանքել է .« Քննարկելու  խնդիր է, ի՞նչ է դա մեզ տալու»:

Ցուցադրել ավելի
Back to top button