Քաղաքական

Ճիշտ մարտավարական քայլեր պետք է իրականացնել.քաղաքագետ

lenabadeyan
«Մադրիդյան սկզբունքները բանակցությունների լավագույն ձեւաչափը չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար», ասում է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով, որ չի կիսում կարծիքը, թե Մինսկի խումբը կտրուկ դեմ է, որ Ղարաբաղը բանակցությունների սեղանին նստի. «այստեղ նյուանսների հարց է»,- ասել է նա: Քաղաքագետի կարծիքով առանց երաշխիքների Հայաստանը չպետք է նստի բանակցությունների, իսկ երաշխիքները պետք է լինեն երկուսը՝ դիպուկահարների դուրս բերում եւ շփման գծում հրադադարի խախտումն արձանագրող սարքերի տեղադրում:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով Ադրբեջանի նպատակն էր իրականացնել բլից-կրիգ, որը չստացվեց, ինչպես նաեւ ձախողվեց ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի թուլացումը: Ադրբեջանի երրորդ նպատակն էր ակտիվացնել քննարկումները Ղարաբաղի հետ կապված եւ դարձնել այն օրակարգային՝ սա իրոք հաջողվել է, բայց ըստ վերլուծաբանի՝ այստեղ էլ շանս ունենք իրենց մատնել պարտության, եթե ադեկվատ պատասխան տանք: Իսկ դրա համար անհրաժեշտ է մարտավարական ճիշտ քայլեր անել հենց այս պահին, ասում է Ստեփան Գրիգորյանը:

 

Ըստ վերլուծաբանի՝ անհապաղ պետք է հանրայնացվեն նաեւ ադրբեջանական վայրագրությունները: Դա, ըստ Ստեփան Գրիգորյանի՝ կարելի է անել լուսանկարների միջոցով, որոնք հնարավորություն կա ցուցադրելու միջազգային տարբեր կառույցներում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ը կամ ԵԽԽՎ-ն:

 

Ցուցադրել ավելի
Back to top button