Հասարակություն

Ապրիլյան դասերը մեզ կրկնակի զգոնություն են պարտադրում.Վազգեն Սիսլյան

alisagevorgyan

«Միշտ էլ համոզված եմ եղել, որ եկող սերունդը մեզ կգերազանցի ու դրանում չեմ սխալվել: Ապրիլյան դեպքերը ապացուցեցին դա: Մեր բոլոր քայլերը պիտի միտված լինեն նրան, որ մեր նահատակների զոհողությունն իմաստավորվի»,-այսօր նման տեսակետ է հայտնել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Թեմային անդրադարձել է նաև «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:

 

vazgen sislyan«Ադրբեջանի գործողություններում որևէ անակնկալ չեմ տեսնում: Զինադադարից ի վեր  Ադրբեջանը փորձել է ետ վերցնել ազատագրված տարածքները: Որոշ տեղերից կանաչ լույս ստանալով այս անգամ նա որոշեց գնալ մեծածավալ գործողության: Փառք ու պատիվ հայ զինվորին, որ մեզ համար չափազանց ծանր գնով, այնուամենայնիվ կարողացավ պահել եղածը»,-ապրիլյան  իրադարձությունների վերաբերյալ այսպիսին է «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի կարծիքը: Նրա համոզմամբ՝ հակառակորդը չի հանգստանա և նոր ոտնձգություններին պետք է պատրաստ լինել, հայ զինվորի համարձակությամբ գործել նաև դիվանագիտական դաշտում:

«Ազգովին մենք պիտի ապրենք զինվորի նման և զինվորի հոգեբանությամբ, այլ ճանապարհ չունենք: Զինվորի ոգին ուժեղ է, բայց ոգու հետ միասին էլի ինչ որ բաներ են անհրաժեշտ՝ ձեռքին զենք, թիկունքում միասնություն ու կազմակերպվածություն»,-ասում է հրամանատարը:

Թշնամու հարվածից անակնկալի գալու առնչությամբ քննադատական տեսակետներին հակադարձում է. «Պատերազմական վիճակը քաոսային վիճակ է, այդ վիճակում կարող են և փամփուշտները չբավարարել և զենքը: Խոսակցությունների ժամանակը չէ, գործելու ժամանակն է»,-ասում է հրամանատարը, ով սակայն նաև համոզված է ՝ ապրիլյան դասերը մեզ կրկնակի զգոնություն են պարտադրում:

«Պետական մտածողություն ունենանք՝ կառավարական այրերից մինչև ժողովուրդը, չառաջնորդվենք՝ ճիշտը երթալն է տրամաբանությամբ»,-ասում է հրամանատարը, ով դեմ է անգամ մեկ սանտիմետր հող զիջելուն, ավելին՝ «դեռ յոթ շրջան էլ պիտի վերցնենք, որպեսզի  ավելի ապահով լինենք»,-ասում է:

Jirayr SefilyanԱվելի ապահով լինելու համար «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իր առաջարկությունն է ներկայացնում:

«Հայությունն այսօր խնդիր ունի կատարելու մի քայլ, որի պատճառով հակառակորդը ծունկի կգա եւ դրա շնորհիվ հաստատվի խաղաղություն: Քանի դեռ մենք այդ քայլը չենք կատարել, մենք շարունակելու ենք հարվածներ ստանալ: Պետք է ուղղենք 1994 թ-ի կատարած գլխավոր սխալը՝մայիսի 12-ի զինադադարը, որը, իմ համոզմամբ, չպետք է կնքեինք»:

 

«1.5 տարի հակառակորդը մեր դեմ դիրքային պատերազմ է իրականացնում, որի նպատակն Արցախը, հետո նաև Հայաստանը ծնկի բերելն է: Նա ընտրել է մեզ հյուծող մարտավարություն, որով  հաջողոթյան կհասնի, եթե արագ և հզոր հակահարված չստանա»,-ասում  է Սեֆիլյանն ու հավելում.«Միշտ էլ համոզված եմ եղել, որ եկող սերունդը մեզ կգերազանցի ու դրանում չեմ սխալվել: Ապրիլյան դեպքերը ապացուցեցին դա: Մեր բոլոր քայլերը պիտի միտված լինեն նրան, որ մեր նահատակների զոհողությունն իմաստավորվի»:

Ցուցադրել ավելի
Back to top button