Հասարակություն

Նախագահն ընդունել է Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներին

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին, Ջոն Ռոբին Ուորենին, Էյ-իչի Նեգիշին: Գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած գիտնականները Հայաստան են ժամանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած«Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակներում:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում գիտության, մասնավորապես՝ բժշկության և հարակից ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր:

Ցուցադրել ավելի
Back to top button