ԿարևորՏնտեսական

Երեւանում. ստորագրվել է Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի «ճանապարհային քարտեզը»

 

hasmikdilanyan

 Երևանում այսօր քառակողմ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել ու ստորագրել են  Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման նախաձեռնության իրականացման նպատակով անհրաժեշտ ճանապարհային քարտեզը: Ստորագրումից հետո էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ  Գալստյանը որոշ մանրամասներ է փոխանցել լրագրողներին:  Ըստ նրա՝ խոշոր սպառողների համար Էներգետիկ համակարգը կազատականացվի։ Սա նշանակում է, որ խոշոր տնտեսվարողները  ինչ- որ մի օր  հնարավորություն կստանան   հոսանք գնել նաև այլ երկրներից: Որքան կնվազի էլ.էներգիայի սակագինը շարքային սպառողի համար. փոխնախարարը հարցին պատասխանել է՝ աշխատանքները շարունակվում են, ինքն աշխատանքային խմբում ընդգրկված չէ:

 

Հայաստան, Իրան, Վրաստան, Ռուսաստան. չորս երկրների էներգետիկ միջանցքի ստեղծման ճանապարհային քարտեզը մշակված է, տարածաշրջանային համագործակցությունը էներգետիկ ոլորտում ամրագրված է փաստաթղթերով:  Դրանք տարածաշրջանային այնպիսի ծրագրեր են,  որոնք թույլ կտան ﬕավորել չորս երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերը` բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը, ինչպես նաև այդ համակարգերի աշխատանքի գործունեության արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը՝ վստահեցնում են ոլորտի ներկայացուցիչները:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի փոխանցմամբ, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը Վրաստանի միջոցով հյուսիսային հարևանների հետ աշխատելու հնարավորություն չի ունեցել։ 2019թ,, երբ աշխատանքները կավարտվեն, հնարավոր կլինի այն կյանքի կոչել:

Մինչ այդ, 2018թ. նախատեսվում է շահագործման հանձնել Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ բարձրավոլտ գիծը, որի կառուցումը սկսվել անցած տարվա  օգոստոսին:  Իսկ   ավարտից հետո հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի փոխանակումը երկու հարևանների միջև հասցնել մինչև 1200 ՄՎտ հզորության։

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի փոխանցմամբ, գարնանը Վրաստանն ունի  էլեկտրահոսանքի ավելցուկ։ «Վրաստանում ապրիլ, մայիս, հունիս ամիսներին իրենք ֆանտաստիկ հիդրոռեսուրսներ ունեն,  այդ ժամանակ ջուրը շատ է, էներգիան իրենց մոտ կտրուկ էժանանում է: Ինչու՞ այս էներգիան չվեևցնել ու կանգնեցնել  օրինակ ջերմային կայանները, որոնք մեզ համար ավելի թանկ հաճույք են և այդ էներգիան օգտագործել»:

Ձմռանը, հակառակը, էներգիայի լրացուցիչ պահանջարկ կարող է առաջանալ։ Հենց այդ ժամանակ էլ Հայաստանը կարող է կամ  էլեկտրաէներգիան փոխանակել, կամ վաճառել:  Իրանում   հոսանքի պահանջարկը մեծանում, ավելին,էներգիայի դեֆիցիտ է առաջանում ամռանը, երբ  բնակարաններն ու գրասենյակները հովացնելու կարիք է  զգացվում: Այս երկրում էլ  լրացուցիչ հզորություններ են պետք:  Հայաստանում, ինչպես և Վրաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկն ավելանում է  ձմռանը:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի տեղակալի փոխանցմամբ,  խոշոր սպառողների համար Էներգետիկ համակարգը ազատականացվում է, իսկ սա նշանակում է, որ խոշոր տնտեսվարողները  ինչ- որ մի օր  հնարավորություն կստանան   հոսանք գնել նաև այլ երկրներից:

«Ինչ որ ժամանակ հետո մենք կամաց-կամաց կարող ենք խոսել   միջին և ցածր լարման ցանցի լիբերալիզացման  գործարքների կազմակերպման  մասին: Հիմա վաղ է, մենք դա ընդամենը ծրագրավորում ենք: Դա փոխկապակցված է  նաև ֆիզիկապես մենք երբ այդ ռեգիոնալ շուկան կստեղծենք, դա դեռ թղթի վրա է»։

2017-ից արդեն Մեծամորի ատոմակայանը  պլանային վերանորոգման ու լիցքավորման  կկանգնի  ոչ թե աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբերին, այլ՝ գարնանը՝ մայիսին, երբ  ավելի  մատչելի էներգիա գնելու հնարավորություն կստեղծվի:  «Որոշումը ճիշտ է,- հայտարարեց էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի տեղակալը՝ հավելելով,- լավ կլիներ, եթե ավելի շուտ նախաձեռնեինք»,- ասաց փոխնախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button