Ցեղասպանություն 100Քաղաքական

Բողոքի ակցիա՝ Իսրայելում Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսության մոտ

Իսրայելում Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսության մոտ ապրիլի 24-ին տեղի հայկական համայնքը բողոքի ակցիա է կազմակերպելու: Այս մասին հայտնել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը:

«Մեր հիմնական ուղերձը մեկն է` պահանջատիրությունը: Հայ ազգը 100 տարի անց էլ շարունակելու է պայքարը: Մեր հիմնական պահանջն է` Հայոց ցեղասպանության ճանաչում, հողերի վերադարձ»,-ասել է Հակոբ Սևանը:

Մինչ Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսության շենքերի մոտ բողոքի ակցիան, ապրիլի 23-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքության կողմից մատուցվելու է սուրբ պատարագ` ի հիշատակ նահատակ սրբերի: Այնուհետև ծաղկեպսակներ են դրվելու, ծաղիկներ են խոնարհվելու Հայոց ցեղասպանության հուշարձանների մոտ: Դրանից բացի, երեկոյան անկացվելու է ջահերով երթ, որը մեկնարկելու է Երուսաղեմի Սուրբ Հակոբավանքի մոտից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Ցուցադրել ավելի
Back to top button