ԿարևորՔաղաքական

Բեռլինում քննարկվել է ԼՂ հակամարտության հարցը

ԵԱՀԿ-ի «եռյակը» Բեռլինում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Ուկրաինայի հարցը։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում։

«Եռյակում» ընդգրկված են ԵԱՀԿ նախագահող երկիրը, նախորդ և հաջորդ տարվա նախագահները: Ներկայումս ԵԱՀԿ-ում նախագահում է Գերմանիան, անցած տարի նախագահը եղել է Սերբիան, իսկ 2017թ. կլինի Ավստրիան: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:

«Եռյակը» ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել «վերջ տալ բռնությանը և պահպանել զինադադարի ռեժիմը», ինչպես նաև ընդգծել է, որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»:

«Եռյակի» հայտարարության մեջ ասվում է, որ իրավիճակի ապաէսկալացիան և քաղաքական գործընթացի ակտիվացումն ունեն առաջնային նշանակություն:

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button