Հասարակություն

Անհետ կորած զինվորի մասին տեղեկությունը ճշտվում է.Վիկտոր Քոչարյան

mariapapyan
Ադրբեջանական կողմը այսօր տեղեկություն է հաղորդել մեկ անհետ կորած հայ զինվորի մասին: ԼՂՀ  գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ «իրեն բանավոր կերպով այդ տեղեկությունը փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները»: «Այժմ ճշտվում է լուրը, եթե պարզվեց, որ գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կերպով կկազմակերպվի մարմնի ընդունման գործընթացը»,-ասաց Վիկտոր Քոչարյանը:

ԼՂՀ  գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյան

Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և լայնածավալ մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը փնտրում էր 19 անհայտ կորած զինծառայողի: Նրանցից 18-ի մարմինները ադրբեջանական կողմը փոխանցեց խեղված վիճակում: Մեկ զինծառայողի ճակատագիրը մնում էր անհայտ:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Գլխավոր դատախազությունը ադրբեջանական ագրեսիային  իրավական գնահատականներ տալու համար  քրեական գործեր է հարուցել: Մի շարք դեպքերի վերաբերյալ քննությունը դեռ շարունակվում է:  Քրեական գործեր են հարուցվել ինչպես խաղաղ բնակիչներին սպանելու, խոշտանգելու, վիրավորվելու, այնպես էլ  բնակավայրերին հարվածելու եւ դրա հետեւանքով ինչպես քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների, վիրավորների, այնպես էլ պատճառված նյութական վնասների փաստերի առթիվ: ԼՂՀ  գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հակիրճ անդրադարձավ նաեւ հայկական կողմին մինչ այսօր վերադարձված անհետ կորած մեր քաջորդիների մարմինների խոշտանգման խնդրին։

ԼՂՀ  գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյան

Ցուցադրել ավելի
Back to top button