Հասարակություն

Մեր ուժը միասնականության մեջ է՝ ասում է Հայաստանի հունական համայնքի ղեկավարը

hasmikmartirosyan

Հայաստանի և ԼՂՀ հունական համայանքների  «Պատրիդա» կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանի գործողություններն ընդդեմ ԼՂՀ-ի, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը և նշել, որ Ադրբեջանն աջակցություն է ստացել Անկարայի կողմից՝ պատերազմական գործողությունները վերսկսելու համար:

 

Էդուարդ Պոլատովը, ով ներկայացնում է Հայաստանի և ԼՂՀ  հունական համայնքների «Պատրիդա» կազմակերպությունը, հորական կողմից ժառանգել է հունական, իսկ մոր կողմից՝ թալիշեցու արյուն։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը  թուրք-ադրեբջանական դաշինքի կողմից սանձազերծված չհայտարարված պատերազմում հրադադարի կոչն ընդունելով, պետք է այսօր միասնական գործելաոճ որդեգրենք՝ հիմքում ունենալով ՀՀ և ԼՂ-ի անվտանգության և տնտեսական կայունության տեսլականը՝ ասում է:

«Մենք ադրբեջանցուն վերադարձնելու ոչինչ չունենք»,- ասում է Էդուրադ Պոլատովը՝ արձագանքելով ՄԽ համանախագահների՝ խնդրի կարգավուրման տարրերի՝ մասնավորապես տարածքներ հանձնելու հայտարարությանը։ — Մեր կողմից կարող եմ վստահեցնել, որ մենք ավելին չենք վերցնի, եթե Ադրբեջանը ողջամիտ կգտնվի և միայն այդ դեպքում կպահպանի իր պետությունը»,- ընդգծում է:

Ի դեպ, Էդուրադ Պոլատովի՝ Թալիշում գտնվող տունը նույնպես ավերվել է հակառակորդի արձակած արկերից: Սակայն նա չի ընկրկում և նշում է՝ պետք է արագ վերականգնել յուրաքանչյուր բնակարան, քանի որ ամեն մեկը կանգուն բերդ է մեր սահմանում։ «Ովքեր պետք է բանակցություններ վարեն, նրանք չպետք է վերադարձնեն և խոսեն հողերի վերադարձի մասին: Ովքեր ազատագրել են հողերը՝ նրանք գտնվում են Եռաբլուրում, և մարզային եռաբլուրներում: Եթե վերադարձնի՝ ժողովուրդը պետք է վերադարձնի: Ազատագրմանը մասնակեցել են նաև շատ սփյուռքահայեր: Բանակցային գործընթացն արդեն տեղի է ունեցել:  Ինչպես կարող եմ հավատալ գիշերը հարձակում գործած հակառակորդին»,- ասում է։

Մեր վրա հարձակվել են Թուրքիայի հատուկ ջոտկատայինները, «Իսլամական պետությունում» պատրաստված գորհայինները՝  շարունակում է Արցախյան պատերազմի մասնակիցը, ու անդրադառանով հակառակորդի մարտավարությանը նշում, որ այն նույն մարտավարությունն է, որը կիրառվեց նաև նախորդ պայքարում:

«1992-1993 թթ.-ին, լայնածավալ գործողությունների նախապատրաստման ընթացքում Թուրքիան բացահայտ իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին», իսկ ռուսական զինուժը տեսանք, թե ինչ արեց ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ:

«Պատրիդան» դատապարտում է Ադրբեջանի գործողություններն ընդդեմ ԼՂՀ-ի ու կոչ անում աշխարհով սփռված հունական համայնքին միասնական պայքարել Թուրքիայի ծածուկ գործելաոճի դեմ, որը միջազգային հանրության աչքի առաջ իրականացնում է Ադրբեջանը:

«Մեր ուժը միասնականության մեջ է »,- հայտարարում է Պոլատովը և միախմբած և միասնական գործելու կոչ հնչեցնում, իսկ միջազգային հանրությանը՝ տեսնել իրականությունը՝ մի կողմ թողնելով սեփական շահը:

Ցուցադրել ավելի
Back to top button