Տնտեսական

Ադամանադագործության ոլորտում ներուժը մեծ է

hasmikdilanyan
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր այցելել է Մերիդիան ազատ տնտեսական գոտի և նոր Հաճնի առաջատար ադամանդագործական ընկերություններ: Նախարարի խոսքով, ոսկեգործությունն ու ադամանդագործությունը Հայաստանի տնտեսության կարորագույն ճյուղերից է: Չորս կազմակերպություն ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու թույլտվություն արդեն ունի:

Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ, 2015-ին ոսկերչական արտարդրանքը շուրջ 900 կգ է եղել, սա մեծ թիվ չէ, սակայն, ակնկալիքներ կան, որ արտադրության ծավալները կմեծանան: Ադամանադագործության ոլորտում  ներուժը մեծ է: Կառավարությունում ժամագործությունից էլ  ակնկալիքներ կան:  Ազատ տնտեսական գոտում  աշխատող ընկերությունները նախարարի հետ մի քանի հարցեր են քննարկել:

«Ազատ տնտեսական գոտու մասով հիմնականում երկու կարևոր հարց բաձրացվեց: Առաջինը հակաքարոզչությունն է ազատ տնտեսական գոտու, որն իրականացվում է, և որը համարում ենք, որ մենք էլ այստեղ անելիք ունենք:  Կազմակերպական մի շարք հարցեր էին՝ կապված  օրինակ թույլտվությունների որոշակի ժամկետների երկար լինելու հետ՝ 35-ից 40 օրը կարծում ենք  բավական մեծ է, երբ շահագործողը դիմում է՝ ստանալու համար այդ թույ լտվությունը»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button